Հայ-իրանական սահմանին՝ Իրանի «Նորդուզ» անցակետով քաղաքացիների անցումը վերականգնվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունից։
Մարտի 4-ին ժամը 04:00-ից ժամանակավորապես դադարեցվել էր քաղաքացիների անցումը հայ-իրանական սահմանով՝ իրանական կողմում ինտերնետային կապի խափանման պատճառով։
Գլխավոր հյուպատոսությունից հայտնել են, որ խնդիրը լուծված է, և քաղաքացիների անցումը վերականգնվել է։
Միաժամանակ նշվում է, որ ներկայումս ձևակերպման և գրանցման գործընթացը որոշ չափով դանդաղ է իրականացվում, քանի որ ինտերնետի խափանման հետևանքով այն կատարվում է ձեռքով։

