Հունվարի 22-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվում Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Վարորդական քննությունները կտեսաձայնագրվեն․ նոր տեխնիկական լուծումներ են ներդրվում
Վարորդական իրավունքի վկայական ստանալու գործնական քննությունների համար նախատեսված ավտոմեքենաները համալրվել են ժամանակակից տեսաձայնագրող սարքավորումներով։ Համակարգը հնարավորություն կտա իրական ժամանակում տեսաձայնագրել ինչպես ավտոմեքենայի սրահը, այնպես էլ արտաքին միջավայրը՝ ապահովելով քննությունների թափանցիկությունն ու օբյեկտիվ վերահսկողությունը։
Հայաստանը 15 տարով 150 մլն դոլար վարկ է վերցնում
Հայաստանը Ասիական զարգացման բանկից ներգրավում է 150 մլն դոլարի վարկ՝ 15 տարվա մարման ժամկետով։ Վարկը նախատեսված է բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար։ 2025 թվականի փոխառությունների ծրագրով միջազգային կառույցներից նախատեսվում է ներգրավել շուրջ 675 մլն դոլար։
Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալներն աճել են 0.5%-ով․ ԵՏՀ
2025 թվականի հունվար–նոյեմբերին Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալներն աճել են 0.5%-ով։ ԵԱՏՄ երկրներում ընդհանուր աճը կազմել է 1.2%։
Կթվայնացվեն քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու ծառայությունները
Ներդրվում է քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու գործընթացների ամբողջական թվայնացում՝ ներառյալ էլեկտրոնային հայտերի ներկայացումը, փաստաթղթաշրջանառությունը, հարցումների ու ծանուցումների մեխանիզմները։
2025թ.-ի նոյեմբերին ՀՀ-ում գրանցվել է 2000 բնակարանի առուվաճառքի գործարք
Նոյեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը կազմել է 2000, որոնցից 1505-ը՝ Երևանում։ Դա կազմում է ընդհանուր գործարքների 75.3%-ը։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
Միջազգային հաշվարկներում ԱՄՆ դոլարի մասնաբաժինն աճել է
Swift համակարգի տվյալներով՝ դեկտեմբերին ԱՄՆ դոլարի մասնաբաժինը միջազգային հաշվարկներում աճել է մինչև 50.5%՝ հասնելով առավելագույն մակարդակի 2023 թվականից ի վեր։
Գրեթե 400 միլիոնատերեր և միլիարդատերեր պահանջում են բարձր հարկեր հարուստների համար
24 երկրներից շուրջ 400 հարուստ անձինք բաց նամակով կոչ են արել համաշխարհային առաջնորդներին բարձրացնել հարուստների հարկերը՝ սոցիալական անհավասարությունը նվազեցնելու նպատակով։
Դոնալդ Թրամփը Դավոսում քննադատել է «կանաչ» էներգետիկան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում հայտարարել է, որ «կանաչ» էներգետիկան տնտեսապես ոչ արդյունավետ է և այն անվանել է «կանաչ խաբեություն»։
2025-ին Վրաստանի կառավարությունը հավաքագրել է նախատեսվածից 17 մլն լարիով ավելի հարկ
Վրաստանի կառավարությունը 2025 թվականին հավաքագրել է 21.96 մլրդ լարի հարկային եկամուտ՝ գերազանցելով բյուջեով նախատեսված ցուցանիշը 17 մլն լարիով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/16 22:00
Փետրվարի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
-
ՊՆ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համար
2026/02/17/ 12:11 -
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը թողարկում է իր սեփական ապրանքանիշը՝ NOR11-ը
2026/02/17/ 11:56 -
Իրանը ցանկանում է գործարք կնքել. Թրամփ
2026/02/17/ 11:54 -
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման
2026/02/17/ 11:48 -
ՀՀ տնտեսությունը նոր փուլում է․ Համաշխարհային բանկի վերլուծությունը
2026/02/17/ 11:22 -
ՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձը (տեսանյութ)
2026/02/17/ 11:18 -
Փետրվարի 16-ի բիզնես լուրերը
2026/02/16/ 22:00 -
Փետրվարի 16-ի կարևոր լուրերը
2026/02/16/ 19:19 -
Հայաստանի ֆոնդային բորսայի և Ռուս-հայկական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
2026/02/16/ 18:34 -
IDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում
2026/02/16/ 18:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 15, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 13, 2026 Թ․