Հունվարի 21-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
ԱԴՐԲԵՋԱՆԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ» ՀԻՄՆԱԴԻՐ ԱՆԴԱՄ
Ադրբեջանը ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը և կմիանա Գազայի «Խաղաղության խորհրդին» որպես հիմնադիր անդամ։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակը հայտնել էր, որ Հայաստանը ևս ընդունել է նույն հրավերը։ Խորհուրդը ստեղծվել է Թրամփի նախաձեռնությամբ և, ըստ տեղեկությունների, միանալու հրավերներ ուղարկվել են մոտ 60 երկրի։
ՀԱՅԱՍՏԱՆ–ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական գագաթնաժողովում հայտարարել է, որ տարիներ անց բնական գործընթաց կլինի, երբ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան հատել սահմանը, առևտուր անել և օգտվել համագործակցության հնարավորություններից։
ՎԵՐԻՆ ԼԱՐՍԸ ԿՐԿԻՆ ՓԱԿ Է
Վերին Լարսի անցակետը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի տեղեկացմամբ՝ սահմանափակումները մտցվել են բքի և վատ տեսանելիության պատճառով։
ԹՐԱՄՓԻ ԿՈՇՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հայտարարել է, որ Իրանի կողմից սպառնալիքների դեպքում ԱՄՆ-ը կկիրառի կոշտ պատասխան։ Նա նաև քննադատել է նախկին նախագահ Ջո Բայդենին՝ Իրանի նկատմամբ ոչ բավարար կոշտ քաղաքականության համար։
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ
Իսպանիայի Բարսելոնայում արագընթաց գնացքը բախվել է հորդառատ անձրևի հետևանքով փլուզված հենապատին։ Գնացքի մեքենավարը տեղում մահացել է, ավելի քան 37 մարդ վնասվածքներ է ստացել, մի քանիսը՝ ծանր վիճակում։
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ
Դավոսի տնտեսական գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը դիմել է Ադրբեջանին՝ բեռների տարանցումը դեպի Ռուսաստան իրականացնելու թույլտվության համար։ Նրա խոսքով՝ ապագայում հնարավոր են նաև ուղիղ փոխադրումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև։
ՍՊԻՏԱԿ ՏԱՆ «365 ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ» ՑԱՆԿԸ
Սպիտակ տունը հրապարակել է Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին 365 օրերի ընթացքում արձանագրված 365 «հաղթանակների» ցանկը։ Ցանկում որպես ձեռքբերում նշվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը, ինչպես նաև ԱՄՆ-ի աջակցությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու շրջանակի ձևավորումը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 16:40
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
Խաղաղությունն ամեն օրվա հետ ուժեղանալու է։
-
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17 -
Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
2026/03/13/ 16:08 -
ԱՄՆ-ն բարձրացրել է Ադրբեջան մեկնելու նախազգուշացման մակարդակը
2026/03/13/ 15:53 -
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 45 անդամներ հանդես են եկել ՀՀ–ին տրամադրվող աջակցության ավելացման օգտին
2026/03/13/ 15:49 -
Ֆոնդային բորսաներում անկում է
2026/03/13/ 15:45 -
Ինչպես անվտանգ պահել անձնագրի և բանկային քարտերի լուսանկարները սմարթֆոնում
2026/03/13/ 15:39 -
Ռուսաստանում քաղցկեղով հիվանդ առաջին պացիենտները կարող են փորձարարական պատվաստանյութ ստանալ
2026/03/13/ 15:35
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին