Հայաստանում հոկտեմբերին 12–ամսյա գնաճը կազմել է 3,7%. որ ապրանքներն են ավելի թանկացել
Լուրեր |
2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ հացի գինն աճել է 3.5%-ով, ալյուրինը՝ 6.0%-ով։
Հայաստանում 2025 թվականի հոկտեմբերին 12–ամսյա գնաճը կազմել է 3,7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.3%: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեց։
Ըստ ներկայացված ցուցանիշների` վերջին մի քանի ամիսների ընթացքում ՀՀ–ում գնաճը մնում է ՀՀ կենտրոնական բանկի նպատակային ցուցանիշի վերին սահմաններում (3 +/-1 %)։ Դա պայմանավորված է որոշ ապրանքների գների չափավոր աճով, ինչպես նաև ծառայությունների ոլորտում արձանագրված գների աճով:
Լայն սպառման ապրանքներից մեկ տարվա ընթացքում ամենաշատը թանկացել են արևածաղկի բուսական յուղը (18,6 %) և սուրճը (12,6 %)։ Այս ապրանքախմբերում գների աճը պայմանավորված է եղել համաշխարհային գների աճով։ 12,3%–ով թանկացել է նաև կարագը։
2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ հացի գինն աճել է 3.5%-ով, ալյուրինը՝ 6.0%-ով։
Նշենք, որ 2025թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.6%-ով, այդ թվում՝ գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշներ արձանագրվել են Գյումրի և Եղեգնաձոր քաղաքներում: Երևանում գներն աճել են 0.3%-ով:
2025թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.1% (նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% նվազում)»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․