Իդրամը ստացել է ԻդրամՆեթ QR վճարումների հայաստանյան համակարգի ստեղծման և գործունեության թույլտվություն
Լուրեր |
Իդրամը շարունակում է ամրապնդել իր առաջատար դիրքերը Հայաստանի ֆինանսական ոլորտում։
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ «Իդրամ» ՍՊԸ-ին տրամադրվել է «ԻդրամՆեթ» QR վճարումների հայաստանյան համակարգի ստեղծման և գործունեության թույլտվություն։
Սա նշանակում է, որ ԻդրամՆեթը QR վճարումների համակարգ է, որը իրավունք ունի Հայաստանում ընդունել QR վճարումներ համակարգի մասնակից և գործընկեր կազմակերպությունների հաճախորդներից։
Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ Կենտրոնական բանկի թույլտվության շնորհիվ Իդրամը, QR վճարումների տարածումը և ընդլայնումը կարող է իրականացնել արդեն որպես հայաստանյան վճարային համակարգ՝ համագործակցող կամ ապագա գործընկերների համար առավել կանոնակարգված, վերահսկվող և հուսալի համակարգի միջոցով։ Սա ոչ միայն նոր էջ է Իդրամի զարգացման պատմության մեջ, այլև կարևոր քայլ ամբողջ ֆինանսական էկոհամակարգի առաջընթացի համար, քանի որ ԻդրամՆեթը սահմանում է QR վճարումների հստակ կանոններ, որոնք հնարավորություն են տալու թե Իդրամ QR համակարգին մինչև օրս միացած, թե ապագայում միացող գործընկերների, մասնակիցների համար կանոնակարգված ծառայություններ ստանալու համար։ Ընդ որում այդ մասնակիցները կարող են լինել ինչպես հայաստանյան ֆինանսական համակարգի անդամներ, այնպես էլ միջազգային շուկայի ներկայացուցիչներ, որոնց համար Իդրամը կապահովի շուկայում առկա այլ համակարգերի հետ փոխգործելիություն։ «Մենք հավատում ենք, որ ԻդրամՆեթը կդառնա վստահելի և անփոխարինելի վճարային ենթակառուցվածք Հայաստանի բնակիչների և բիզնեսների համար՝ ստեղծելով նոր չափանիշներ վճարային ոլորտում», - նշում է Արսեն Քդենյանը։
ԻդրամՆեթը լինելու է վճարահաշվարկային համակարգ, որը հնարավորություն կտա իրականացնել ֆինանսական գործարքներ ժամանակակից չափանիշներին համապատասխան անվտանգությամբ և արագությամբ։ Նոր համակարգը նպատակ ունի․
ապահովել Հայաստանի ներքին շուկայում վճարային գործիքների ինտեգրված և հուսալի ենթակառուցվածք,
աջակցել թվային տնտեսության զարգացմանը,
ընդլայնել բիզնեսների և օգտատերերի համար հասանելի հնարավորությունները,
բարձրացնել ֆինանսական համակարգի արդյունավետությունն ու մրցունակությունը,
շարունակել ներդնել և զարգացնել նոր թվային պրոդուկտներ ՀՀ ֆինանսական համակարգում։
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Իդրամը համագործակցություն է հաստատել Alipay+ և ByBit խոշորագույն ընկերությունների հետ, իսկ օրեր առաջ հայտարարել է WeChat-ի հետ սպասվող ռազմավարական համագործակցության մասին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․