Իդրամը հեղինակավոր Ant International-ի կողմից պարգևատրվել է «Ավելին, քան վճարումներ» մրցանակով
Լուրեր |
Հայաստանի առաջատար ֆինտեք ընկերությունը՝ Idram-ը, արժանացել է Ant International-ի կողմից շնորհվող «Ավելին, քան վճարումներ» («Beyond Payment Awards») մրցանակին՝ վճարային ծառայությունների ոլորտում նորարարական լուծումների և տեխնոլոգիական առաջատար մոտեցման համար։
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Սինգապուրում, Ant International-ի տարեկան Voyage համաժողովի շրջանակում, որին ներկա էին աշխարհի առաջատար ֆինտեք ընկերությունների ներկայացուցիչներ։ Մրցանակները շնորհվել են այն կազմակերպություններին, որոնք վճարային լուծումները վերածում են ավելի լայն տնտեսական և սոցիալական ազդեցության գործիքի՝ ապահովելով ֆինանսական ներառականություն և հաճախորդակենտրոն փորձառություն։
«Այս մրցանակը կարևոր գնահատական է մեր թիմի աշխատանքին և այն տեսլականին, որով առաջնորդվում ենք։ Idram-ը մշտապես ձգտում է դուրս գալ ավանդական վճարային սահմաններից՝ առաջարկելով լուծումներ, որոնք նպաստում են հասարակության թվային զարգացմանը և հարմարավետ ֆինանսական փորձի ձևավորմանը Հայաստանում և արդեն նաև Հայաստանի սահմաններից դուրս։ 2025 թվականի հուլիսին Իդրամը և համաշխարհային գիգանտ Alipay-ը հայտարարեցին համագործակցության մասին, որի արդյունքում Alipay-ի 1,7 մլրդ օգտատերերը հնարավորություն ստացան վճարումներ կատարել Հայաստանում ավելի քան 25.000 վաճառակետերում՝ իրենց իսկ հավելվածով սկանավորելով Իդրամ QR-ը», — նշել է ID Group-ի բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանը և հավելել, որ Իդրամը սրանով չի սահմանափակվելու և շատ կարճ ժամանակ անց կհայտարարի այլ ձեռքբերումների մասին։
Հիշեցնենք, որ Իդրամը Հայաստանում առաջին ընկերությունն է, որը մասշտաբային և ամբողջական կերպով ներդրել է անհպում QR-վճարումների համակարգը դեռևս 2016 թվականին, իսկ այսօր արդեն Իդրամի միջազգային համագործակցությունների շնորհիվ Idram QR-ով հնարավորություն ունի վճարում կատարել աշխարհում 1,8 մլրդ օգտատեր։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հեռախոսային խարդախության նոր ալիք Հայաստանում․ ինչպես պաշտպանվել
2026/03/10/ 18:07 -
Հայաստանում կմեկնարկի կենսաչափական նոր համակարգի ներդրումը․ գրասենյակների թիվը կհասնի 23-ի
2026/03/10/ 17:29 -
Վարձակալության հարկերը կտրուկ աճել են․ թվային տվյալներ
2026/03/10/ 16:08 -
Պատերազմի նոր թիրախը՝ տվյալների կենտրոնները
2026/03/10/ 16:00 -
Եգիպտոսը մինչև 30%-ով բարձրացրել է վառելիքի գները
2026/03/10/ 15:53 -
Մեկ զանգ, արագ արձագանք․ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը գործում է բնականոն
2026/03/10/ 15:38 -
Թուրքիան Իրանին հայտնել է Թուրքիայի օդային տարածքի խախտման անթույլատրելիության մասին
2026/03/10/ 15:06 -
IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին
2026/03/10/ 14:38 -
60 մլն դրամի խախտումներ՝ 1 ամսում․ ՊԵԿ-ը ներկայացրել է ստուգումների արդյունքները
2026/03/10/ 14:01 -
Ադրբեջանը հաստատել է Նախիջևանի Սահմանադրության փոփոխությունները․ հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները
2026/03/10/ 13:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
30 տարի հայկական երազանքի ճանապարհով․ Ինեկոբանկը նշում է հոբելյանական տարեդարձը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 8, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ.