Պատերազմի նոր թիրախը՝ տվյալների կենտրոնները

Վերլուծաբանների կարծիքով, տվյալների կենտրոնների վրա հարձակումները ցույց են տալիս պատերազմի նոր ուղղություն:

Մերձավոր Արևելքում պատերազմի ընթացքում առաջին անգամ թիրախավորվել են կոմերցիոն տվյալների կենտրոններ․ Իրանի դրոնային հարվածների արդյունքում վնասվել են Amazon Web Services-ի ենթակառուցվածքները Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնում։ Հրդեհների և էլեկտրամատակարարման խափանումների հետևանքով Դուբայում և Աբու Դաբիում միլիոնավոր մարդիկ մի քանի ժամ չեն կարողացել օգտվել թվային ծառայություններից՝ բանկային հավելվածներից մինչև տաքսի և սննդի առաքման հարթակներ։

Վերլուծաբանների կարծիքով, տվյալների կենտրոնների վրա հարձակումները ցույց են տալիս պատերազմի նոր ուղղություն․ AI տնտեսության առանցքային ենթակառուցվածքները կարող են դառնալ ռազմավարական թիրախներ։ Պարսից ծոցի երկրները փորձում են միլիարդավոր ներդրումներով դառնալ գլոբալ AI հաբեր, սակայն վերջին հարվածները բարձրացնում են անվտանգության հարցը։