2024 թվականի արդյունքներով բնակարանների վարձակալության վճարների հայտարարագրման շրջանակում հավաքագրված հարկերը կազմել են 8,7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 4,5 մլրդ դրամի փոխարեն։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
Նրա խոսքով՝ հայտարարագրման համակարգով վճարված հարկերի ծավալն աճել է 143 տոկոսով։
«Եթե մենք 2023 թվականի արդյունքներով հավաքել էինք 4,5 մլրդ դրամի եկամուտ, ապա 2024-ի հայտարարագրման արդյունքներով հավաքվել է 8,7 մլրդ դրամի հարկ, ինչը գրեթե կրկնակի շատ է, քան նախկինում հայտարարագրված հարկերը»,- նշել է Գևորգյանը։
Նա ընդգծել է, որ խոսքը վերաբերում է հայտարարագրման համակարգով վճարված հարկերին, մասնավորապես՝ ֆիզիկական անձ-ֆիզիկական անձ գործարքների շրջանակում իրականացված վճարներին։
ՊԵԿ ներկայացուցիչը հավելել է, որ համակարգի ներդրումը նպաստում է ստվերային շրջանառության կրճատմանը և վարձակալության շուկայի ավելի թափանցիկ գործունեությանը։

