Հայաստանում կմեկնարկի կենսաչափական նոր համակարգի ներդրումը․ գրասենյակների թիվը կհասնի 23-ի
Լուրեր |
Corporación América Group-ը գործունեություն է ծավալում նաև Հայաստանում:
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է «ՀայՓաս» տնօրենների խորհրդի նախագահ, IN Groupe-ի գործադիր կոմիտեի անդամ Դունիա Էլ Հասնաուի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկման առանցքում եղել է կենսաչափական փաստաթղթերի արտադրության և տրամադրման, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման նոր չափանիշների սահմանումը։
ՆԳՆ-ից հայտնում են, որ ներկայացվել է կենսաչափական համակարգի ներդրման համալիր ճանապարհային քարտեզը, որը նախատեսում է հաջորդական փուլերով ինստիտուցիոնալ բարեփոխումներ։
Ծրագրի մեկնարկը՝ այս տարվա երկրորդ կիսամյակում
Կողմերը համաձայնեցրել են, որ գործընթացի մեկնարկային փուլում գործարկվելու է միջազգային eIDAS ստանդարտին համապատասխան տվյալների կենտրոնը, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթերի դիմումների կառավարման ծրագրային ապահովումը՝ քաղաքացիներին հասանելի նախագրանցման հարթակով։
Ծրագիրը կմեկնարկի մասնավոր հատվածի կողմից նորարար լուծումներով կահավորված գրասենյակների գործարկմամբ՝ հանրապետության ողջ տարածքում։ Դրանցից երկուսը կբացվեն Երևանի խոշոր առևտրի կենտրոններում։ Մեկնարկից հետո գրասենյակների թիվը աստիճանաբար կհասնի 23-ի։
Նշվում է, որ պահպանվելու են պայմանագրով նախատեսված չափորոշիչները, այդ թվում՝
-
մանկական խաղասրահներ խոշոր կենտրոններում,
-
հարմարավետ սպասասրահներ,
-
սպասելաժամանակի և սպասարկման առավելագույն սահմանաչափեր,
-
«բոլորը մեկում» ինքնասպասարկման սարքեր։
Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ ժամկետների պահպանումը չի իրականացվելու որակի հաշվին։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում։
Տպագրությունը մեկնարկել է
Հաղորդվում է, որ նույնականացման քարտերի տպագրությունն արդեն մեկնարկել է, իսկ անձնագրերի մասսայական տպագրությունը վերջնականացման փուլում է։
Կենսաչափական համակարգի ներդրումը դիտարկվում է նաև վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում՝ որպես կարևոր քայլ։
Ծրագրի գործընկերները
Հիշեցնենք, որ 2025 թվականի ապրիլին ՆԳ նախարարության և «ՀայՓաս» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է պայմանագիր՝ ազգային նույնականացման և կենսաչափական կառավարման ենթակառուցվածքի մշակման և ներդրման վերաբերյալ։
«ՀայՓաս»-ը հիմնադրվել է IN Groupe-ի և Corporación América Group-ի կազմում գործող A.C.I Technology ընկերության կողմից։
IN Groupe-ը նույնականացման ծառայությունների ոլորտում համաշխարհային առաջատարներից է՝ ներկայացված շուրջ 40 երկրում և սպասարկելով ավելի քան 130 պետության։
Corporación América Group-ը գործունեություն է ծավալում նաև Հայաստանում՝ օդանավակայանների կառավարման, անշարժ գույքի, ֆինանսների և ագրոբիզնեսի ոլորտներում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստանը ԵՄ-ին անդամակցելուց կկորցնի ՀՆԱ-ի 23 %-ը. ՌԴ ԱԽ
2026/04/22/ 15:38 -
Գործարկվել է «Stugel.am» հարթակը՝ ապատեղեկատվության ստուգման գործիքներով
2026/04/22/ 15:34 -
ՀՀ–ն բախվում է կլիմայի փոփոխության լուրջ հետևանքների․ ՀՀ նախագահ
2026/04/22/ 15:32 -
Ինչ ազդեցություն ունի մաքուր էներգիան Եվրոպայում․ Euronews-ի հաշվարկները
2026/04/22/ 15:18 -
Ալիևը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ընթացիկ վիճակի իր գնահատականը
2026/04/22/ 15:16 -
Արցախի Մայր տաճարի ոչնչացման առթիվ պահանջում ենք կառավարությունից վերանայել իր խրախուսող անգործությունը.Արցախ միություն
2026/04/22/ 15:10 -
Քննարկվել են ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդման օրակարգերը
2026/04/22/ 14:17 -
Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. Ուիթքոֆ
2026/04/22/ 13:22 -
Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է դառնալ միջազգային
2026/04/22/ 13:17 -
Պետական և համայնքային գույքի աճուրդները կանցկացվեն միայն առցանց
2026/04/22/ 13:15
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․