IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին
Լուրեր |
Վերջին տարիներին IDBank-ը զգալի ներդրումներ է կատարել տեխնոլոգիաների, թվային հարթակների և մարդկային ռեսուրսների զարգացման մեջ՝ ընտրելով օրգանական աճի մոդել։
Ամերիկյան հեղինակավոր Los Angeles Times պարբերականը անդրադարձել է հայկական
IDBank-ին՝ ներկայացնելով բանկի արագ զարգացումը, թվային վերափոխման հաջող փորձը և
միջազգային ընդլայնման նոր փուլը։
Հրապարակման մեջ նշվում է, որ վերջին
տարիներին Հայաստանը հայտնվել է միջազգային ներդրողների ուշադրության կենտրոնում, իսկ
երկրի բանկային համակարգը դիտարկվում է որպես կայունության և վստահության կարևոր հենասյուն։
Այդ գործընթացում առանձնահատուկ ուշադրություն է գրավել IDBank-ը՝ որպես տեխնոլոգիական
լուծումների և ֆինանսական նորարարությունների առաջատարներից մեկը։
«Մենք տեսնում ենք աճող հետաքրքրություն
ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների կողմից, որոնք ոգեշնչված են ապագա
կայունության և նոր տնտեսական հնարավորությունների հեռանկարով», — նշել է IDBank-ի
Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը Los Angeles Times-ին տված հարցազրույցում՝ ընդգծելով նաև բանկի վերջին
տարիների արագ աճն ու զարգացման ռազմավարությունը։
IDBank-ի միջազգային զարգացման կարևոր
քայլերից մեկը դարձել է ԱՄՆ մուտքը։ Բանկը ստացել է թույլտվություն՝ Միացյալ Նահանգներում
ներկայացուցչություն բացելու համար։ Այն արդեն սկսել է գործել Գլենդել քաղաքում՝ աշխարհի
ամենամեծ հայկական համայնքներից մեկի կենտրոնում։
Los Angeles Times-ը գրում է, որ
այս ներկայացուցչությունը կարող է դառնալ կարևոր ֆինանսական կամուրջ Հայաստանի և սփյուռքի
միջև՝ ամրապնդելով երկրի կապը միջազգային շուկաների հետ։ ԱՄՆ-ում գործող գրասենյակը
կներկայացնի IDBank-ի ծառայությունները՝ հնարավորություն տալով հետաքրքրված անձանց
ավելի հեշտությամբ օգտվել բանկային առաջարկներից․ օրինակ՝ հեռավար բացել հաշիվ, ձեռք
բերել անշարժ գույք Հայաստանում կամ օգտվել այլ ֆինանսական ծառայություններից։
Հոդվածում հատուկ ընդգծվում է նաև
բանկի թվային ռազմավարությունը։ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ թվային հասանելիությունը
եղել է IDBank-ի հաջողության առանցքային գործոնը․ «Հայաստանի քաղաքացիները, նույնիսկ
նրանք, ովքեր բնակվում են արտերկրում, կարող են դառնալ բանկի հաճախորդներ 100% առցանց
եղանակով»։
Վերջին տարիներին IDBank-ը զգալի
ներդրումներ է կատարել տեխնոլոգիաների, թվային հարթակների և մարդկային ռեսուրսների
զարգացման մեջ՝ ընտրելով օրգանական աճի մոդել։ Արդյունքում բանկի ակտիվ հաճախորդների
թիվն ընդամենը հինգ-վեց տարվա ընթացքում աճել է 10 հազարից մինչև շուրջ 400 հազար։
IDBank-ն այսօր ոչ միայն հաջողված
բանկային բրենդ է Հայաստանում, այլև օրինակ, թե ինչպես կարող է տեխնոլոգիաների և նորարարության
վրա հիմնված ֆինանսական հաստատությունը դուրս գալ միջազգային հարթակ և ամրապնդել Հայաստանի
կապը համաշխարհային ֆինանսական համակարգի հետ։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40 -
Ինչո՞ւ է կաթվածահար եղել հեղուկ գազի շուկան
2026/05/01/ 16:27 -
Բալահովիտում երեխաների թունավորման և խմելու ջրի աղտոտման լուրերը կեղծ են․ Ջրային կոմիտե
2026/05/01/ 16:10
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․