ABNews

Հոկտեմբերի 2-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/10/02 19:19

Հոկտեմբերի 2-ի բիզնես լուրերը

Տեղական լուրեր

  • 2.308 տրլն դրամ հարկային եկամուտներ հունվար-սեպտեմբերին (ՊԵԿ)

    2026 թ. առաջին 9 ամիսներին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ հարկային եկամուտ և տուրք (14.7% կամ 295.4 մլրդ դրամ աճ): Հարկ վճարողներին է վերադարձվել 250.1 մլրդ դրամ (14.8% աճ):

  • TRIPP ծրագրի հիմնարկեքը նախատեսվում է 2027 թվականի սկզբին

    ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հայտնել է, որ TRIPP ծրագրի ուսումնասիրության փուլը կավարտվի առաջիկա 1-2 ամսում, իսկ հիմնարկեքը նախատեսված է 2027 թ. սկզբին:

  • TRIPP նախագիծը երկաթուղային կապ կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ՝ TRIPP նախագիծը կբացի ուղիղ երկաթուղային հաղորդակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ միացնելով Պարսից ծոցն ու Սև ծովը և Հայաստանն ինտեգրելով միջազգային երկաթուղային ցանցին:

  • Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են վերացնել բեռնափոխադրումների խոչընդոտները

    ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և ԻԻՀ նախարարի տեղակալ Ռեզա Աքբարին քննարկել են սահմանային ենթակառուցվածքների վերազինումը, իսկ հայկական պատվիրակությունը մասնակցել է «Նորդուզ» անցակետի վերակառուցման հիմնարկեքին:

  • Բանկային համակարգի ակտիվները հասել են 13.8 տրլն դրամի

    2026 թ. օգոստոսի դրությամբ ՀՀ բանկային համակարգի հաշվեկշռային ընդհանուր ակտիվները կազմել են 13,774,678 մլն դրամ (18.9% աճ նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ):

Միջազգային լուրեր

  • Եվրոպական հանձնաժողովը փակել է Ուկրաինայի 24 մլրդ եվրոյի բյուջետային ճեղքվածքը

    Եվրոպական հանձնաժողովը հաստատել է, որ 2026 թ. համար Ուկրաինայի ֆինանսական և ռազմական կարիքներն ամբողջությամբ ապահովված են՝ լուծելով Պաշտպանության նախարարության 24 մլրդ եվրոյի պակասուրդի հարցը:

  • Ռուսաստանի պետական պարտքը 2029 թվականին կհասնի 67.9 տրիլիոն ռուբլու

    Ըստ բյուջեի նախագծի՝ ՌԴ պետական պարտքը 2027-ին կկազմի 53.9 տրլն, 2028-ին՝ 61.1 տրլն, իսկ 2029-ին՝ 67.9 տրլն ռուբլի՝ ավելի շատ կենտրոնանալով ներքին փոխառությունների վրա:

  • ԱՄՆ-ն վերացրել է Եգիպտոսին տրամադրվող 320 մլն դոլարի ռազմական օգնության սառեցումը

    ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ապաբլոկավորել է Եգիպտոսի 320 մլն դոլարի ռազմական աջակցությունը՝ հաշվի առնելով Կահիրեի առանցքային միջնորդական դերը Վաշինգտոնի և Թեհրանի միջև:

  • Ֆրանսիայի պետական պարտքի սպասարկման ծախսերը 2027-ին կհասնեն 91.2 մլրդ եվրոյի

    Ֆրանսիայի կառավարության բյուջեի նախագծի համաձայն՝ 2027 թվականին պետական պարտքի սպասարկմանը կուղղվի ռեկորդային 91.2 մլրդ եվրո, մինչդեռ 2026-ին պարտքը կհասնի ՀՆԱ-ի 119.3%-ին:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը