2027 թվականի հունվարի 1-ից զբաղվածության e-work.am թվային հարթակ հնարավոր է մուտք գործել բացառապես «Եսեմ» ազգային նույնականացման համակարգի միջոցով։ Հարթակի հնարավորությունների մասին մանրամասներ է ներկայացրել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Լուսինե Մինասյանը։
Ինչու է դա կարևոր. Հարթակը մեկ միասնական թվային միջավայրում կապում է աշխատանք փնտրող քաղաքացիներին, գործատուներին և զբաղվածության պետական ծրագրերին, իսկ «Եսեմ» համակարգի պարտադիր կիրառումը կապահովի օգտատերերի նույնականացման միասնական ստանդարտ։
Հարթակի հնարավորություններն ու մուտքի նոր կարգը.
Ինչ հնարավորություններ է տալիս e-work.am հարթակը.
Ծանոթանալ Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերին։
Առցանց դիմել զբաղվածության պետական ծրագրերին։
Ներկայացնել առկա թափուր աշխատատեղերը (գործատուների համար)։
Մուտքի նոր պահանջը.
2027 թվականի հունվարի 1-ից e-work.am հարթակ մուտք գործելը հասանելի է բացառապես «Եսեմ» ազգային նույնականացման համակարգի միջոցով։


