Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրն այսուհետ տրամադրվելու է անժամկետ՝ նախկին մեկ տարվա փոխարեն։ Գործունեության վերահսկողությունը կիրականացվի եռամսյակային մշտադիտարկմամբ, և պահանջների խախտման դեպքում հավաստագիրը կդադարեցվի, հայտնում են ՊԵԿ-ից։
Փոփոխություններով նախատեսվում են նաև մի շարք առավելություններ.
Անհատական սպասարկում. Առաջնահերթ և արտոնյալ սպասարկում՝ կցված անհատական մասնագետի միջոցով՝ հարցերին արագ արձագանքելու համար։
Ստուգումների ցածր հավանականություն. Համալիր հարկային ստուգումների պլանավորման ժամանակ կգործի ռիսկայնությունը նվազեցնող գործակից։


