ABNews

Մեդիաոլորտի միջազգային զարգացումները. արհեստական բանականության ներդրումից մինչև կիբեռանվտանգության մարտահրավերներ

Լուրեր | 2026/11/24 11:09

Մեդիաոլորտի միջազգային զարգացումները. արհեստական բանականության ներդրումից մինչև կիբեռանվտանգության մարտահրավերներ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ներկայացնում է միջազգային մեդիահոսքի առանցքային իրադարձությունների, կարգավորող մարմինների որոշումների և ոլորտային վերջին զարգացումների ամփոփ տեսությունը․

Իսպանիայի հանրային հեռարձակողները մեծացնում են ներդրումները արհեստական բանականության ոլորտում

Իսպանիայի հանրային հեռարձակողները ընդլայնում են արհեստական բանականության կիրառումը՝ ինչպես հեռուստատեսային արտադրության գործընթացներում, այնպես էլ լսարանի հետ հաղորդակցության նոր ձևաչափերում։

Հիմնական նախաձեռնությունները՝

Telemadrid

· Մադրիդի տարածաշրջանային հանրային հեռարձակողը հայտարարել է 14.3 մլն եվրոյի մրցույթի մասին՝ տեսալսողական արտադրության ենթակառուցվածքների արդիականացման նպատակով։

· Նախագիծը ներառում է 555 աշխատանքային կայանի արդիականացում և տեսանյութերի արտադրության, խմբագրության կառավարման ու գրաֆիկական համակարգերի միավորում։

· Նախատեսվում է ներդնել AI գործիքներ՝ տեսալսողական բովանդակության վերլուծության և մշակման համար։

· Արդիականացումը ներառելու է նաև 2D և 3D գրաֆիկա, ինչպես նաև լրացված և վիրտուալ իրականության տեխնոլոգիաներ։

RTVE

· Իսպանիայի ազգային հանրային հեռարձակողը գործարկել է Contexta RTVE գեներատիվ AI չաթբոտը, որը պատասխանում է ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ օգտատերերի հարցերին։

· Համակարգը պատասխանումները ձևավորում է բացառապես RTVE-ի լրագրողների պատրաստած լրատվական նյութերի հիման վրա։

· Այն օգտագործում է հեռարձակողի 2015 թվականից գործող թվային լրատվական արխիվը, որը թարմացվում է ամեն ժամ։

· Յուրաքանչյուր պատասխանի պատրաստման համար համակարգն ընտրում է մինչև չորս համապատասխան հոդված։

· Ծառայությունն աշխատում է իսպաներեն, կատալոներեն, գալիսիերեն, բասկերեն և արաներեն լեզուներով։

https://www.advanced-television.com/2026/11/16/spains-public-broadcasters-step-up-ai-investment/

«Jurnal TV»-ն պարտվել է Տեսալսողական խորհրդի դեմ դատական վեճում՝ «Plaha» սերիալի հեռարձակման ընթացքում անչափահասների պաշտպանության կանոնները խախտելու գործով

Քիշնևի դատարանը մերժել է «Jurnal TV» հեռուստաընկերության հայցն ընդդեմ Մոլդովայի տեսալսողական խորհրդի՝ ուժի մեջ թողնելով հեռուստաընկերության նկատմամբ 2025 թ․ կիրառված տուգանքը։ Գործը վերաբերում էր «Plaha» հեռուստասերիալի հեռարձակման ընթացքում անչափահասների պաշտպանության կանոնների խախտումներին։

Գործի հիմնական հանգամանքները՝

· 2025 թ․ նոյեմբերի 24-ին CA-ն «Jurnal TV»-ին տուգանել էր 10․000 մոլդովական լեյով (մոտ 197 հազար դրամ)։

· Մոնիթորինգը վերաբերում էր 2025 թ․ սեպտեմբերի 15–26-ը հեռարձակված սերիալին։

· Հեռուստասերիալը հիմնականում ցուցադրվել էր ժամը 21։00-ին, իսկ կրկնությունները՝ նաև ցերեկային ժամերին՝ 12։45-ին։

· Կարգավորող մարմինը պարզել էր, որ հեռուստաընկերությունը նույն բովանդակությունը տարբեր ժամերի դասակարգել էր տարբեր կերպ՝ երեկոյան «12», իսկ ցերեկային կրկնությունների ժամանակ՝ «AP» (ծնողական համաձայնությամբ դիտման համար)։

Կարգավորողի գնահատմամբ՝ սերիալը պարունակել է ֆիզիկական բռնության, սպանության, սեռական բնույթի տեսարաններ, հայհոյանքներ, թմրանյութերի և ալկոհոլի օգտագործման, ինչպես նաև ինքնասպանության դրվագներ։ Դրանք չեն համապատասխանել կիրառված տարիքային դասակարգումներին։

https://consiliuaudiovizual.md/news/jurnal-tv-pierde-intr-un-litigiu-vs-ca-privind-nerespectarea-prevederilor-vizavi-de-protectia-minorilor-la-difuzarea-filmului-serial-plaha/

Իռլանդիայում 6,2 մլն եվրո կհատկացվի ֆիլմերի, հեռուստատեսային և ռադիոբովանդակության արտադրությանը

Իռլանդիայի Հանրապետության կարգավորող մարմինը հայտարարել է 6.2 մլն եվրոյի ֆինանսավորման ծրագրի մասին, որը նախատեսված է ֆիլմերի, հեռուստատեսային և ռադիո բովանդակության արտադրության աջակցության համար։ Ֆինանսավորումը նախատեսվում է տրամադրել տարբեր ծրագրերի շրջանակում՝ աջակցելու իռլանդական բովանդակության արտադրությանը, ստեղծագործական ոլորտի զարգացմանը և ազգային լեզվով ու մշակութային առանձնահատկություններով պայմանավորված արտադրանքին։

https://www.advanced-television.com/2026/11/17/ireland-e6-2m-funding-for-film-tv-and-radio-content/

Թրամփի վարչակազմը քննարկում է ամերիկյան ընկերություններին պարտավորեցնել բացահայտել չինական AI-ի օգտագործումը

Reuters-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ վարչակազմը քննարկում է ամերիկյան ընկերություններին պարտավորեցնել հրապարակայնորեն տեղեկացնել չինական AI մոդելների օգտագործման մասին։

Քննարկվող առաջարկը՝

· ընկերությունները պետք է իրենց կայքերում հրապարակեն, եթե իրենց գործունեության ընթացքում օգտագործում են չինական AI մոդելներ,

· նախաձեռնությունը քննարկվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության և Սպիտակ տան գիտության ու տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի (OSTP) շրջանակում,

· առաջարկի նպատակն է նվազեցնել ամերիկյան ընկերությունների կախվածությունը չինական AI տեխնոլոգիաներից՝ առանց դրանց օգտագործման ուղղակի արգելքի,

· քննարկման առարկա են հատկապես Alibaba-ի Qwen-ը, DeepSeek-ը և այլ չինական մոդելներ։

Reuters-ի աղբյուրների համաձայն՝ առաջարկը դեռ քննարկման փուլում է․ հայտնի չէ՝ արդյոք այն կվերածվի պաշտոնական կարգավորման։

https://www.reuters.com/world/china/trump-administration-weighs-forcing-us-firms-disclose-chinese-ai-use-2026-11-18/

BBC-ն շարունակում է արդյունավետ աշխատել լսարանի համար, սակայն փոխակերպման և վստահության հետ կապված փորձությունները պահպանվում են

Մեծ Բրիտանիայի կարգավորող մարմին Ofcom-ը նոյեմբերի 19-ին հրապարակել է BBC-ի իր 9-րդ տարեկան հաշվետվությունը, որն ընդգրկում է 2025 թ․ ապրիլից մինչև 2026 թ․ մարտն ընկած ժամանակահատվածը։

Զեկույցի հիմնական կետերը՝

· Մեծ Բրիտանիայի չափահասների 80%-ը շաբաթական օգտվում է BBC-ի ծառայություններից։

· BBC-ի բովանդակությունը կազմում է տնային պայմաններում տեսանյութերի դիտման շուրջ 20%-ը։

· BBC-ի YouTube տեսանյութերի դիտումները մեկ տարվա ընթացքում աճել են 21%-ով։

· Մեծ Բրիտանիայի չափահասների 77%-ը ամսական օգտվում է BBC-ի ծառայություններից նորություններ ստանալու համար, իսկ երրորդ կողմի հարթակներում BBC-ի նորությունների դիտումը ներառելու դեպքում ցուցանիշը հասնում է 80%-ի։

· 16-24 տարեկանների 43%-ը սոցցանցերում հանդիպել է BBC-ի նորություններին։

· Լսարանի 63%-ը բարձր է գնահատում BBC-ի հաղորդումների բազմազանությունը, որակն ու ստեղծարարությունը։

https://www.ofcom.org.uk/tv-radio-and-on-demand/bbc/bbc-continues-to-deliver-for-audiences-but-tests-around-transformation-and-trust-remain

Օրենսդիրները ձևավորում են երկկուսակցական խումբ՝ AI անվտանգության վերաբերյալ արդյունավետ օրենսդրություն մշակելու նպատակով

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան երկու տասնյակ անդամներ հայտարարել են AI Safety and Innovation Caucus-ի ստեղծման մասին՝ նպատակ ունենալով մշակել արհեստական բանականության առաջադեմ համակարգերի անվտանգության ռիսկերին ուղղված քաղաքական և օրենսդրական մոտեցումներ։ Խումբը համատեղ ղեկավարում են դեմոկրատներ Ջորջ Ուայթսայդսը և Դոն Բեյերը, ինչպես նաև հանրապետական Նաթանիել Մորանը։

https://siliconangle.com/2026/11/19/lawmakers-form-bipartisan-caucus-to-create-meaningful-ai-safety-legislation/

Եվրահանձնաժողովը հաստատել է, որ ենթարկվել է կիբեռհարձակման՝ AI գործիքների կիրառմամբ

Եվրահանձնաժողովը հաստատել է, որ հոկտեմբերի 22-ին հայտնաբերել է իր համակարգերի դեմ ուղղված կիբեռհարձակում, որի ընթացքում հարձակվողներն օգտագործել են արհեստական բանականության գործիքներ։

https://www.reuters.com/legal/litigation/eu-commission-targeted-cyberattack-politico-reports-2026-11-19/

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը