Մեծ Բրիտանիայում մինչև 16 տարեկանների համար կարող են արգելել սոցիալական ցանցերը
Լուրեր |
Սահմանափակումները կարող են ուժի մեջ մտնել ամռանը՝ հանրային քննարկումների ավարտից հետո։
Մեծ Բրիտանիայի իշխանությունները կարող են արդեն 2026 թվականին սահմանել արգելք մինչև 16 տարեկան դեռահասների համար սոցիալական ցանցերի օգտագործման վրա։ Այդ մասին փետրվարի 16-ին հայտնել է The Times պարբերականը՝ հղում անելով կառավարության աղբյուրներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետ Քիր Սթարմերի հայտարարած լիազորությունների շրջանակում, որոնք ուղղված են կառավարության դիրքերի ամրապնդմանը, երեխաների մուտքը սոցիալական ցանցեր կարող է արգելվել արդեն այս տարի։
Թերթի տվյալներով՝ սահմանափակումները կարող են ուժի մեջ մտնել ամռանը՝ հանրային քննարկումների ավարտից հետո։ Նախատեսվում է, որ միջոցները կվերաբերեն ոչ միայն սոցիալական ցանցերին, այլև արհեստական բանականությամբ աշխատող չատ-բոտերին։
Բացի այդ, նախարարների կաբինետը մտադիր է պարտադրել ինտերնետային հարթակներին սահմանափակել այն ժամանակը, որը անչափահասները անցկացնում են «անվերջ թերթման» (infinite scroll) գործառույթ ունեցող ծառայություններում։
The Times-ի տեղեկություններով՝ կառավարությունը կսկսի «Ինտերնետային անվտանգության մասին օրենքի» լրամշակման հրատապ աշխատանքները։ Մասնավորապես, նախատեսվում է վերացնել առկա իրավական բացերը և պարտավորեցնել ԱԲ-ով աշխատող բոլոր չատ-բոտերի մատակարարներին պահպանել գործող օրենսդրության պահանջները՝ անօրինական բովանդակության տարածումը կանխելու նպատակով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/14 20:00
Ապրիլի 14-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/14 19:19
Ապրիլի 14-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 14-ի կարևոր լուրերը
2026/04/14/ 20:00 -
Ապրիլի 14-ի բիզնես լուրերը
2026/04/14/ 19:19 -
Ճկուն պայմաններ՝ հիփոթեքային վարկը ԱրարատԲանկ տեղափոխելիս
2026/04/14/ 17:30 -
Հայկական կոնյակի արտադրությունը շարունակում է նվազել
2026/04/14/ 17:07 -
Կսահմանափակվի վտանգավոր բովանդակությունը տեսալսողական մեդիայում
2026/04/14/ 17:03 -
Իտալիան դադարեցնում է Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության երկարաձգումը
2026/04/14/ 17:01 -
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
2026/04/14/ 16:58 -
Lufthansa-ի գործադուլը կարող է դառնալ վերջին տասնամյակի ամենախոշոր բողոքի ակցիան․ Bloomberg
2026/04/14/ 16:56 -
Ոստիկանները կանխել են շնամարտը
2026/04/14/ 16:54 -
Գերմանիան նոր ռազմական աջակցություն է տրամադրում Ուկրաինային
2026/04/14/ 16:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
Աթենք․ վստահության հասցե․ արտադրամասից ցուցափեղկ՝ վստահության շղթա
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․