Կառավարությունում ներդրվել է նախարարների աշխատանքի գնահատման հավելավճարի պիլոտային համակարգ
Լուրեր |
Պետական պաշտոնյաների աշխատավարձերը վերջին 5–6 տարիների ընթացքում չեն փոփոխվել։
ՀՀ կառավարությունում ներդրվել է նախարարների աշխատանքի գնահատման հավելավճարի պիլոտային համակարգ։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով տարեվերջին նախարարների ստացած հավելավճարների շուրջ քննարկումներին։
Ֆինանսների նախարարի խոսքով՝ պետական պաշտոնյաների աշխատավարձերը վերջին 5–6 տարիների ընթացքում չեն փոփոխվել, ինչն առաջացնում է որակյալ մասնագետների ներգրավման խնդիրներ պետական համակարգում, հատկապես մասնավոր հատվածում բարձր եկամուտներ ունեցող անձանց համար։
«Քննարկում եղել է 1-2 տարի առաջ այն մասին, որ այստեղ ինչ-որ բան է պետք անել։ Իմ դիրքորոշումն այն է եղել, որ նախարարների, փոխնախարարների կամ ղեկավար կազմի աշխատավարձերն ուղղակի բարձրացնելը ճիշտ մոտեցում չէ։ Փոխարենը պետք է ներդնել համակարգ, որտեղ կսահմանվեն հստակ թիրախներ, և կատարողականի գնահատման արդյունքում աշխատավարձի աճը լինի տարբեր՝ ըստ արդյունքների»,– նշել է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ համակարգը պիլոտային կարգով ներդրվել է նախորդ տարվա սկզբին, իսկ գերատեսչությունների համար սահմանվել են թիրախային տարբեր նպատակներ։ Տարվա կեսին իրականացվել է գնահատման գործընթաց։
«Չէի ասի, որ սա պարգևավճար է․ սա աշխատավարձի բարձրացում է՝ պարզապես այլ մեխանիզմով։ Գնահատման համակարգ ներդնելը պետական համակարգում, հատկապես նախարարների համար, բավականին բարդ գործընթաց է։ Մեր հանրությունը պետք է առնվազն չզայրանա սրանից»,– ընդգծել է ֆինանսների նախարարը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06 -
Երևանում երկու փողոց անվանափոխվել է
2026/03/16/ 17:52 -
ՀԷՑ-ի պարզաբանումը՝ առաջին նախագահի առանձնատան հոսանքազրկման առնչությամբ
2026/03/16/ 17:44 -
Վճարիր Evoca Mastercard-ով և ստացիր 10% cashback
2026/03/16/ 17:00 -
Ռուսաստանում Telegram-ի աշխատանքի խափանումներ են գրանցվել
2026/03/16/ 16:48
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին