Կառավարությունը գնահատում է ՀԷՑ-ի շուկայական արժեքը՝ հնարավոր պետականացման նպատակով
Լուրեր |
Իրավիճակի վերաբերյալ արդեն իրազեկվել են միջազգային գործընկերները։
Այս պահին իրականացվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) շուկայական արժեքի գնահատում։ Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ եթե գնահատման արդյունքում պարզվի, որ ՀԷՑ-ի շուկայական արժեքը հասանելի է պետական բյուջեի համար, ապա ընկերությունը կարող է ամբողջությամբ պետականացվել։ Այդ դեպքում կառավարությունը նախատեսում է ՀԷՑ-ի կառավարումը հանձնել հավատարմագրված միջազգային բարձր պրոֆեսիոնալ կառավարման ընկերության կամ ընկերությունների խմբի։
Փաշինյանը նշել է, որ իրավիճակի վերաբերյալ արդեն իրազեկվել են միջազգային գործընկերները, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտի խոշոր ընկերությունները։
Միաժամանակ վարչապետը նշել է, որ քննարկվում են նաև այլ նախնական սցենարներ։ Նրա խոսքով՝ հնարավոր է, որ ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը և շուկայական արժեքը լինեն այնքան ցածր, որ կառավարությունը կարողանա պարզապես որոշմամբ անհրաժեշտ ֆինանսավորում հատկացնել և լուծել կառավարման հարցը՝ առանց շտապ քայլերի։
«Մեծ հաշվով շտապելու բան չունենք։ ՀԷՑ-ն այս պահին առնվազն դե ֆակտո պատկանում է Հայաստանի Հանրապետությանը»,- ասել է վարչապետը։
Այս համատեքստում Փաշինյանը անդրադարձել է նաև ընկերության գործունեության մեջ արձանագրված փոփոխություններին՝ նշելով, որ էականորեն բարձրացել են արդյունավետությունն ու թափանցիկությունը։ Նրա խոսքով՝ նախկինում ՀԷՑ-ի մրցույթներին հիմնականում մասնակցում էին նախկին կառավարիչների հետ կապ ունեցող ընկերություններ, ինչը, ըստ կառավարության գնահատման, ձևավորել էր կոռուպցիոն և փողերի լվացման մեխանիզմներ։ Վարչապետը տեղեկացրել է, որ այդ գործելակերպերի վերաբերյալ հարուցված են քրեական գործեր։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.