ABNews

«Գլոբբինգի» բողոքը «Մովատոյի» սակագների դեմ․ Ինչ է կատարվել օնլայն գնումների առաքման շուկայում

Լուրեր | 2026/11/24 18:25

«Գլոբբինգի» բողոքը «Մովատոյի» սակագների դեմ․ Ինչ է կատարվել օնլայն գնումների առաքման շուկայում

Հոկտեմբերի 19-ին «Մովատո»միջազգային առաքման ընկերությունը պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը Հայաստանում։ Համացանցում հասանելի տեղեկությունների համաձայն՝ «Մովատոն» ներկայացված է նաև Ղազախստանի և Կիպրոսի շուկաներում։

Հայկական շուկա մուտք գործելով՝ ընկերությունը սպառողներին առաջարկել է միջազգային առաքման մատչելի սակագներ։ Մասնավորապես, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հունաստանից և Հարավային Կորեայից օդային առաքման համար սահմանված էին համապատասխանաբար 3900 դրամ/կգ, իսկ Չինաստանից՝ 5900 դրամ/կգ սակագները։

Սակայն, ընկերության պաշտոնական հայտարարության համաձայն, գործունեության մեկնարկից ընդամենը 3 օր անց՝ հոկտեմբերի 22-ին, «Մովատո» ՓԲԸ-ն ծանուցում է ստացել, որ «Գլոբբինգ» ապրանքանիշի ներքո գործող «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ն ընկերության դեմ հաղորդում է ներկայացրել ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով։

Արդյունքում Հանձնաժողովի կողմից հարուցված վարույթի շրջանակում կիրառվել է միջանկյալ միջոց, որի համաձայն «Մովատոն» պարտավորեցվել է դադարեցնելգործող գնային քաղաքականությունը և վերանայել առաքման սակագները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը