Բենզինի գինը իջել է միջազգային շուկայի պատճառով, ոչ թե Ադրբեջանի․ Ռ․Քոչարյան
Լուրեր |
Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ Ադրբեջանում կա նավթազատման մեկ գործարան, որը հազիվ է բավարարում Ադրբեջանի պահանջները։
Հայաստանում բենզինի պահանջարկը մոտավորապես 250 հազար տոննա է, դրա քանի՞ տոկոսն է կազմում նախորդ տարեվերջին Հայաստան ներկրված ադրբեջանական 1200 տոննա բենզինը, դա կարո՞ղ է գնային որևէ ազդեցություն ունենալ շուկայի վրա։ Խոսակցությունները, թե դրա շնորհիվ է բենզինի գինն իջել, ապսուրդ են և հիմարություն։ Ես սրա անունը դրել եմ «քարոզչական բենզինի ներմուծում» »։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Բենզինի գինն իջել է, որովհետև միջազգային նավթային շուկայում վերջերս մեծացել է նավթի արտահանումը Սաուդյան Արաբիայի, Բրազիլիայի, ԱՄՆ–ի և Կանադայի կողմից։ Սա բերել է նավթի գնի էժանացման, ինչն էլ բերել է նավթամթերքի էժանացման»,–հավելեց Ռոբերտ Քոչարյանը՝ շեշտելով, Հայաստանում բենզինի գինն էժանացել է այլ գործոնների ազդեցության հաշվին։
Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ Ադրբեջանում կա նավթազատման մեկ գործարան, որը հազիվ է բավարարում Ադրբեջանի պահանջները։
«Նախորդ տարի տարի Ադրբեջանը 120 հազար տոննա պրեմիում տեսակի բենզին է ներմուծել Ռուսաստանից։ Նույնիսկ մեծ հարց է՝ Հայաստան եկած բենզինն ադրբեջանակա՞ն է, թե՞ ռուսական։ Հեքիաթներ են, թե ադրբեջանական էժան բենզինը կգա․․․ Ադրբաջանը չունի այդ քանակի բենզին»,–հավելեց ՀՀ 2-րդ նախագահը ։
Հարցին, Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկող առևտուրը ինչպե՞ս է գնահատում։
«Դա լավ է, բայց ո՞վ, ու՞մ է ավելի մեծ լավություն անում՝ առնո՞ղը, թե վաճառո՞ղը։ Հայաստանում գեներացված գումարները գնում են Ադրբեջան։ Սա որպես մեծ լավությունը ներկայացնելը, անկեղծ ասած, չեմ հասկանում։ Ես տասը տարի նախագահ եմ եղել, և մենք երբեք վառելիքի ներմուծման խնդիր չենք ունեցել։ Ի դեպ, վառելիքը Հայաստան ներկրվում էր Բուլղարիայից․ ռուսական նավթը գնում էր Բուլղարիա, վերամշակվում և գալիս Հայաստան։ Ադրբեջանի երկաթուղու կարիքն ընդհանրապես չկար։ Եթե դա մեզ նոր հնարավորություններ է տալիս, նորմալ է, բայց մտածիր, թե ուր են գնում քո երկրի գումարները և ինչ են ֆինանսավորում»,–ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Հարցին՝ եթե իր ուժն իշխանության գա, կշարունակվի՞ բենզինի ներկրումը Ադրբաջնից, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․
«Իշխանությունը, համենայն դեպս իմ կառավարման ժամանակ, երբեք բեզնին, դիզվառելիք չի ներմուծել, մասնավորն է ներմուծել։ Եթե պարզվի, որ ավելի էժան է Ադրբեջանից բերելը, պետք է մտածել։ Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ամեն ինչ նորմալ լինի, կբերեն։ Ես մեծ կասկածներ ունեմ, որ դա այդպես է լինելու։ Բայց կրկնեմ՝ Ադրբեջանն այդ քանակի վառելիք չունի։ Եթե ռուսական բենզինը ներմուծվի Ադրբեջան, հետո Հայաստան, նախարարն էլ գնա սահմանում պլակատներով դիմավորի, երգեր երգեն, ես դրա անունը դրել եմ «քարոզչական վառելիք»։ Ամոթ է, ինչի՞ տեղ եք դրել մեր ժողովրդին։ Մտածում են՝ ոչ ոք չի՞ մտնելու, թվերը չի՞ ուսումնասիրելու, չի՞ վերլուծելու»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, թե Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, Ռոբերտ Քոչարյանը նշեց․
«Մենք էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների ավելցուկ ունենք Հայաստանում։ Ադրբեջանն էլ ունի ավելցուկ։ Վատ չի լինի, եթե միանան, բայց հեքիաթներ են, թե մենք իրենց հոսանք ենք ծախելու կամ իրենք են մեզ ծախելու։ Մենք այդ հոսանքի կարիքը չունենք։ Մենք էական ավելցուկ ունենք էլեկտրաէներգիայի արտադրության։ Ադրբեջանն էլ ունի ավելցուկ, իհարկե, ոչ այն մասշտաբի, որքան մենք, բայց ունի»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/16 22:00
Փետրվարի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
-
Ով կգրավի Լուսինը․ Մասկն ու Բեզոսը մրցավազքի մեջ են մտել
2026/02/17/ 13:50 -
ՊՆ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համար
2026/02/17/ 12:11 -
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը թողարկում է իր սեփական ապրանքանիշը՝ NOR11-ը
2026/02/17/ 11:56 -
Իրանը ցանկանում է գործարք կնքել. Թրամփ
2026/02/17/ 11:54 -
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման
2026/02/17/ 11:48 -
ՀՀ տնտեսությունը նոր փուլում է․ Համաշխարհային բանկի վերլուծությունը
2026/02/17/ 11:22 -
ՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձը (տեսանյութ)
2026/02/17/ 11:18 -
Փետրվարի 16-ի բիզնես լուրերը
2026/02/16/ 22:00 -
Փետրվարի 16-ի կարևոր լուրերը
2026/02/16/ 19:19 -
Հայաստանի ֆոնդային բորսայի և Ռուս-հայկական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
2026/02/16/ 18:34
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 15, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 13, 2026 Թ․