FrancoFest. ֆրանսիական ժամանակակից գրականությունը՝ հայերենով
Լուրեր |
Երրորդ անգամ Ակբա բանկի գլխավոր հովանավորությամբ Երևան է տեղափոխվում ֆրանսիական շունչը՝ Ֆրանկոֆեսթը։
Ֆրանսիական գրքի ու արվեստի փառատոնին այս տարի ընթերցողներին հայերեն թարգմանությամբ ներկայացվեց չորս նոր գիրք։
Փառատոնի գլխավոր հյուրը ֆրանսիացի ժամանակակից գրող, փիլիսոփա Պասկալ Բրուկներն էր, ով ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու իր հեղինակած «Իմ փոքրիկ ամուսինը» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսին։
«Մեր գլխավոր նպատակն է թարգմանել և Հայաստանում ներկայացնել ֆրանսալեզու ժամանակակից գրականությունը՝ դրան ներգրավելով ֆրանսերեն իմացող ուսանողներին, դասախոսներին և տարբեր լսարաններին։ Ակբա բանկի հետ Newmag-ը համագործակցում է իր հրատարակչական ծրագրի երևի առաջին իսկ օրվանից: Ուրախ ենք, որ բանկը Ֆրանկոֆեսթի գլխավոր գործընկերն է արդեն երրորդ տարին անընդմեջ։ Գնահատում ենք Ակբայի հանձնառությունն աջակցելու ժամանակակից ֆրանկոֆոն և որակյալ բովանդակության ստեղծմանը»,- նշել է Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը։
«Ֆրանսիական գրականությունը ներկայացնող այս փառատոնը նոր հնարավորություն է ստեղծում ֆրանսիացի գրողների համար: Սա իմ առաջին գիրքն է Հայաստանում, և ես բավական անհանգիստ եմ՝ տեսնելու, թե ինչպես մարդիկ կընդունեն այն։ Հայ-ֆրանսիական կապերն ավելի քան մեկ դարի պատմություն ունեն։ Գրականությունն այդ համագործակցության մի մասն է կազմում»,- նշել է գրող, փիլիսոփա Պասկալ Բրուկները։
Այս տարի առաջին անգամ 49 երկրների հետ Հայաստանը ներկայացրեց Գոնկուր մրցանակակրի իր թեկնածուին։ Ազգային ժյուրիի ընտրությամբ Գոնկուրի հայաստանյան հաղթողը Գաել Ֆայի «Ժակարանդա» վեպն է:
Մանրամասն՝ տեսանյութում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/23 20:20
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/04/23 19:19
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/23 18:48
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
-
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
2026/04/23/ 20:20 -
Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը․ Թրամփ
2026/04/23/ 19:32 -
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
2026/04/23/ 19:19 -
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10 -
ԱՄՆ-ում բենզինի միջին գինը բարձրացել է
2026/04/23/ 17:57 -
Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
2026/04/23/ 17:49 -
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ