Կամբոջա-Թաիլանդ սահմանին մարտերը շարունակվում են

Հուլիսի 24-ին սկսված փոխհրաձգությունը սրվել է՝ ուղեկցվելով հրետանային հարձակումներով, ինքնաթիռների կիրառմամբ և ծանր տեխնիկայի մասնակցությամբ։

Թաիլանդի և Կամբոջայի սահմանին արդեն երկրորդ օրն է շարունակվում է ռազմական հակամարտությունը։

Հուլիսի 24-ին սկսված փոխհրաձգությունը սրվել է՝ ուղեկցվելով հրետանային հարձակումներով, ինքնաթիռների կիրառմամբ և ծանր տեխնիկայի մասնակցությամբ։ Թաիլանդը մեղադրում է Կամբոջային ռազմական և քաղաքացիական թիրախների վրա հարձակվելու մեջ։ Կամբոջան, իր հերթին, մեղադրում է Թաիլանդին հակագրոհների և ականների տեղադրման համար։

Զոհվել է առնվազն 14 մարդ, ավելի քան 100,000-ը տեղահանվել է։ Սահմանային հակամարտությունը կենտրոնացած է Պրեահ Վիհեար տաճարի շրջակա տարածքների վրա, որի նկատմամբ երկու կողմերն էլ տարածքային պահանջներ ունեն։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու լարված իրավիճակը։