-
Նուբարաշենի աղբավայրում կատարվում են հողային աշխատանքներ
2025/08/09/ 14:50 -
ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շարունակվում են․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին
2025/08/09/ 14:48 -
Որ երկրներն ունեն ամենաբարձր և ամենացածր նվազագույն աշխատավարձը Եվրոպայում
2025/08/09/ 14:28 -
Չինաստանի տնտեսական ներկայությունը Հայաստանում աճում է
2025/08/09/ 10:37 -
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում ռուբլով գործարքների ծավալը գրեթե հավասարվել է դոլարայինին
2025/08/09/ 09:18 -
Ինչ է կատարվում Հայաստանում և արտերկրում
2025/08/09/ 09:10 -
Այս նախագիծը կարող է լավ հնարավորություն դառնալ, որպեսզի տնտեսական գործակցություն սկսվի Իրանի և ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև․ Ն.Փաշինյան
2025/08/09/ 08:53 -
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Վաշինգտոնում Թրամփի և Ալիևի հետ ստորագրած հռչակագրի տեքստը
2025/08/09/ 08:12 -
ՀՀ-ն, ԱՄՆ-ն և Ադրբեջանը համատեղ հռչակագիր ստորագրեցին
2025/08/09/ 00:19 -
Սպիտակ տանը կայացած հանդիպումներից հետո Ն․Փաշինյանը օգոստոսի 9-ին` Երևանի ժամանակով առավոտյան 08:00-ին, կպատասխանի լրագրողների հարցերին
2025/08/08/ 23:52
Բաժանորդագրվել

Չինաստանի տնտեսական ներկայությունը Հայաստանում աճում է
Լուրեր |

Թեև Հայաստանում չինական ներդրումները փոքր են, սակայն նախորդ 3 տարիներին Չինաստանից արված ուղղակի ներդրումների ցուցանիշներից կարելի է ենթադրել, որ առաջիկայում մեր երկիրը կարող է հայտնվել չինացի ներդրողների խոշորացույցի ներքո։
2024 թվականի վերջի դրությամբ Հայաստանում արված օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈւՆ-եր) կառուցվածքում Չինաստանի մասնաբաժինը ընդամենը 0.01% էր, իսկ զուտ հոսքերն այդ տարում՝ -16 հազար ԱՄՆ դոլար էին։ Բայց չնայած նման փոքր մասնակցությանն ու զուտ հոսքերի դեռևս բացասական արժեքին՝ նախորդ երեք տարիներին զուտ հոսքերի ծավալը աստիճանաբար նվազել է։ Այլ կերպ ասած՝ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ Չինաստանում սկսել է աճել, սակայն դեռ չի հանգեցրել դրական ներհոսքի։
Չինաստանի տնտեսական հետաքրքրության ոլորտները
Չինաստանից կատարված ներդրումների մեծ մասը հոսել է դեպի տնտեսության իրական հատված, մասնավորապես խմիչքների արտադրություն։ Հայաստանում Չինաստանի գործերի նախկին ժամանակավոր հավատարմատարի խոսքով՝ չինացի ներդրողների շրջանում աճում է հետաքրքրությունը Հայաստանի էներգետիկայի, տրանսպորտի և հանքարդյունաբերության ոլորտների նկատմամբ: Քննարկումներ են տեղի ունեցել ապագայում ներդրումներ կատարել ցեմենտի գործարանում, հիմնել տրակտորների արտադրության գործարան և տրակտորների հավաքման կենտրոն՝ հարևան շուկաներ արտահանելու նպատակով: Իսկ դեռևս 2023 թվականին քննարկվել է Հայաստանում էլեկտրոմոբիլների արտադրություն սկսելու մասին։
Այնուամենյանիվ, այս բանակցությունները տակավին առաջընթաց չեն գրանցել և չինական մասնակցությունը Հայաստանի ներդրումային միջավայրում շարունակում է մնալ փոքր՝ մասամբ պայմանավորված Հայաստանի աշխարհագրական դիրքով, շուկայի փոքր չափերով և չինացի գործարարների շրջանում Հայաստանի մասին սահմանափակ իրազեկվածությամբ։
Նախորդ տարիներին տեղի ունեցած որոշակի զարգացումներ, այդ թվում՝ երկու երկրների միջև վիզային ռեժիմի ազատականացումն ու Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթների մեկնարկը, ազգային վճարային համակարգերի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը և Հայաստանում UnionPay միջազգային քարտերի թողարկման լիազորումը Կենտրոնական բանկի կողմից, կարող են նպաստավոր պայմաններ ստեղծել թե՛ Հայաստանի նկատմամբ իրազեկվածության, թե՛ բիզնես հետաքրքրությունների ընդլայնման համար։
«Փափուկ ուժը» որպես տնտեսական ներթափանցման նախերգանք
Չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, Լեռնային Ղարաբաղում ու Ուկրաինայում պատերազմները էականորեն մեծացրին Չինաստանի տարածաշրջանային հետաքրքրությունները։ Եթե Ադրբեջանում ու Վրաստանում չինական ներգրավածությունն արդեն նկատելի է տնտեսության մեջ, ապա Հայաստանում այդ ներկայությունը դեռ «փափուկ ուժի» տիրույթում է․ Պեկինից եկող ֆինանսավորման մեծ մասը հոսում է մարդասիրական, մշակութային և կրթական ոլորտներ։ Մասնավորապես՝ 2016-2018 թվականներին Չինաստանի կառավարությունը ավելի քան 12 միլիոն ԱՄՆ դոլար է ներդրել Երևանում հայ-չինական բարեկամության դպրոց կառուցելու համար։ Իսկ 2024 թվականի սեպտեմբերին Չինաստանի ֆինանսավորմամբ սկսվել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության համար նոր հեռարձակման ստուդիայի շինարարությունը։ Այս ծրագրի համար Չինաստանը կտրամադրի ավելի քան 10 միլիարդ դրամ աջակցություն, որի միջոցով կառուցվող տաղավարը կդառնա հայկական հեռուստատեսության առաջին նոր արտադրական ենթակառուցվածքը անկախությունից ի վեր։
Ենթակառուցվածքային ներդրումները Հայաստանում
2024 թվականին Հայաստանը անդամակցել է Ասիական ենթակառուցվածքային ներդրումային բանկին (AIIB), որի հիմնադիր անդամն ու խոշորագույն բաժնետերը Չինաստանն է։ Այս անդամակցությունը կարող է թույլ տալ Հայաստանին մասնակցել տարածաշրջանային ներդրումային նախագծերին և գուցե ներգրավել Չինաստանի կողմից ֆինանսավորվող ներդրումներ ենթակառուցվածքային նախաձեռնությունների համար։
Ենթակառուցվածքային ներդրումներում արդեն իսկ կա չինական ներկայություն՝ չինացի կապալառուների աճող մասնակցությամբ, այդ թվում՝ ռազմավարական նշանակություն ունեցող Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի, Շիրակի մարզում Կապսի ջրամբարի, ինչպես նաև Հայաստանում առաջին խոշոր արդյունաբերական արևային էլեկտրակայանի կառուցման աշխատանքներում։
Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը (2016-2025)
Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի երրորդ տրանշի՝ Թալին-Գյումրի 41.7 կմ երկարությամբ հատվածի շինարարական աշխատանքները իրականացվել են չինական Sinohydro Corporation Ltd ընկերության և դրա ենթակապալառու S&A Mining LLC ընկերության կողմից: Sinohydro-ն չինական պետական խոշոր շինարարական ձեռնարկություն է և Չինաստանի էներգետիկ շինարարության կորպորացիայի (POWERCHINA) դուստր ձեռնարկություն: Ընկերությունը մատուցում է ծառայությունների լայն շրջանակ, իրականացրել է նախագծեր Ասիայում, Աֆրիկայում և այլ տարածաշրջաններում:
Կապսի ջրամբարի կառուցումը (2023թ-ից)
Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կառուցումը տարածաշրջանի համար կարևորագույն ենթակառուցվածքային նախագիծ է։ Ծրագրի նախնական հաշվարկով ջրամբարը պետք է ունենա 25, ապագա ընդլայնումից հետո՝ 60 միլիոն խորանարդ մետր տարողություն, որով նախատեսվում է ոռոգել մոտ 18 հազար հեկտար հողատարածք, իսկ 6,600 հեկտարի դեպքում մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոսով, այսպես տարեկան խնայելով 11 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Շուրջ 93.8 միլիոն եվրո արժողությամբ նախագիծն իրականացնում է չինական Shanxi Construction Investment Group Co ընկերությունը, որը Չինաստանի Շանսի նահանգի ամենամեծ պետական ներդրումային և շինարարական ընկերությունն է։
Մասրիկ-1 արևային էլեկտրակայանի կառուցումը (2023-2025)
Մասրիկ-1-ը Հայաստանում առաջին խոշոր արդյունաբերական արևային էլեկտրակայանն է, որը նաև առաջինն է Կովկասում: Արևային ֆոտովոլտային էլեկտրակայանն իր 55 ՄՎտ հզորությամբ շատ կարևոր դեր ունի ոչ միայն Հայաստանում վերականգնվող էներգիայի զարգացման, այլև երկրի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են հոլանդական ընկերության կողմից՝ չինական կապալառու China Machinery Engineering Corporation (CMEC) ընկերության հետ համագործակցությամբ, որը պետական սեփականություն հանդիսացող Sinomach ձեռնարկության դուստր ձեռնարկություն է: Ֆոտովոլտային մոդուլների մատակարարը նույնպես չինական ընկերություն է (Jinko Solar):
Չինական բրենդերի ներթափանցումը
Հայաստանում մասնագիտացված խանութներ ունեն Xiaomi-ն, Haier-ը, Jetour-ը, վերջերս նաև Hongqi էլեկտրոմոբիլները, սակայն ամենից նշանակալին մնում է Huawei-ի մուտքը, որը թեպետ պաշտոնապես ներկայանում է որպես մասնավոր ընկերություն, սակայն, ինչպես նշվում է ամերիկյան փաստաթղթերում, Չինաստանի կոմունիստական կուսակցության կոմերցիոն շարունակությունն է։ Հայաստանյան 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված Huawei ընկերությունը 2021 թվականին իր նախաձեռնած «Սերմեր ապագայի համար»՝ տաղանդների զարգացման ծրագրով ցույց է տալիս ինչպես իր, այդպես էլ հավաքական Չինաստանի ռազմավարական հետաքրքրությունը Հայաստանում։ 2024 թվականից համաշխարհային առաջատար հիպերմարկետ չինական TEMU-ն սկսել է ուղիղ և անվճար առաքումներ իրականացնել դեպի Հայաստան՝ դառնալով առցանց գնումների կարևոր հարթակներից մեկը հայաստանցիների համար։ Բացի այդ, վերջերս չինական Alipay+-ի և Հայաստանի առաջատար թվային վճարային հարթակ Իդրամի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր, որի համաձայն Alipay+-ի օգտատերերը այսուհետ կկարողանան հեշտությամբ վճարուներ կատարել Հայաստանի հազարավոր վաճառակատերում։ Պետք է նշել, որ սա Alipay+-ի առաջին մուտքն է հարավկովկասյան տարածաշրջան։
***
Ամփոփելով, կարող ենք նշել, որ թեպետ աշխարհագրական դիրքի, շուկայի փոքր չափերի ու ցածր իրազեկվածության պատճառով չինական ներդրումների կշիռը Հայաստանում տակավին աննշան է, սակայն նախորդ տարիներին Հայաստանի նկատմամբ աճող հետաքրքրություններն ու համագործակցության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը թույլ են տալիս ապագայում լուրջ առաջընթաց սպասել։
Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոն
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ

Լուրեր | 2025/08/09 14:28
Որ երկրներն ունեն ամենաբարձր և ամենացածր նվազագույն աշխատավարձը Եվրոպայում

Լուրեր | 2025/08/09 09:10
Ինչ է կատարվում Հայաստանում և արտերկրում