Փետրվարի 6-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Թրամփը անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Աղոթքի նախաճաշի իր ելույթում նշել է, որ իրեն հաջողվել է հարթել հակամարտությունը՝ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին անվանելով «երկու հրաշալի առաջնորդներ»։
ԱՄՆ-ը կոչ է անում քաղաքացիներին լքել Իրանը
Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ամերիկացիներին անհապաղ լքել Իրանը և դիտարկել ցամաքային ճանապարհով Հայաստան կամ Թուրքիա դուրս գալու տարբերակը։
Ռուսաստան-Ուկրաինա ռազմագերիների փոխանակում
2026 թվականին առաջին անգամ Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են 157 ռազմագերի։ Ազատվածների մեծ մասը գերեվարվել էր Մարիուպոլի պաշտպանության ժամանակ։
Վթար Հանրապետության հրապարակում
Երևանի Հանրապետության հրապարակում Honda մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել Toyota-ին, լուսացույցին ու գլխիվայր շրջվել։ Վարորդը վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Սլովենիան պատրաստվում է սահմանափակել սոցցանցերի մուտքը երեխաների համար
Սլովենիան մշակվում է օրինագիծ, որով 15 տարեկանից փոքր անչափահասների մուտքը սոցիալական ցանցեր կարող է արգելվել։
ՌԴ դեսպանը խոսել է ԵԱՏՄ անդամակցության օգուտների մասին
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է ԵԱՏՄ անդամակցության դրական կողմերը և կասկած հայտնել, թե ԵՄ-ն կարող է նույն որակի տնտեսական զարգացում երաշխավորել։
ԵՄ-ն Թուրքիային անդամակցության բանակցությունների վերսկսումը չի դիտարկում
Եվրահանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ Թուրքիայի անդամակցության բանակցությունների վերսկսումը ԵՄ օրակարգում չկա, սակայն Անկարան դիտարկվում է որպես կարևոր գործընկեր։
Զինված միջադեպ Բաքվում դպրոցում
Բաքվի Բինագադինի շրջանում 10-րդ դասարանի աշակերտը որսորդական հրացանով կրակ է բացել ուսուցչուհու ուղղությամբ։ Վիրավորը ծանր վիճակում հոսպիտալացվել է։
Նախկին քահանաները դատական հայց են ներկայացրել եկեղեցու դեմ
Արամայիս Թախմազյանը և Ստեփան Ասատրյանը դիմել են դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իրենց կարգալույծ հռչակելու որոշումները և վերականգնել նախկին պաշտոններում։
«Ապավեն Տերմինալում» հայտնաբերվել է թմրամիջոց
ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն ԱՄՆ-ից ներմուծված սուրհանդակային առաքանու մեջ հայտնաբերել են մոտ 1130 գրամ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց։ Ձերբակալվել են երկու ՀՀ քաղաքացի։
Պապիկյանը՝ բանակում հոգևոր ծառայության մասին
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ բանակում հոգևոր ծառայությունը չի դադարեցվել, պարզապես այն ենթարկվելու է ԶՈւ բարոյահոգեբանական վարչությանը։
Իրանական պատվիրակությունը ժամանել է Օման
Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մասկատ, որտեղ այսօր նախատեսված են բանակցություններ ամերիկյան ներկայացուցիչներ Ուիթկոֆի և Քուշների հետ։
Տնտեսական ակտիվությունը 2025-ին կազմել է 9,1%
2025 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9,1 տոկոս՝ աճ գրանցելով բոլոր ոլորտներում։ Արտահանման և ներմուծման կրճատումը պայմանավորված է ոսկու վերարտահանման նվազմամբ։
Դավիթ Վարդանյանի կոչը՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա
Ռուբեն Վարդանյանի որդի Դավիթ Վարդանյանը կոչ է արել Թրամփի վարչակազմին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հայ բանտարկյալների ազատ արձակման համար։
Փոփոխություններ «Պաշտպան հայրենյաց» ծրագրում
Պայմանագրային զինծառայության անցնողները պարտավոր չեն լինի ատեստավորվել․ ուսումնական փուլի ավարտին հանձնած քննությունը բավարար կլինի՝ որոշ պայմաններով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ասիական բորսաներում անկումը շարունակվում է
2026/03/06/ 14:45 -
Հնդկաստանում գտնվող 104 ՀՀ քաղաքացի վերադարձել է Երևան․ ՀՀ ԱԳՆ
2026/03/06/ 14:25 -
Վնասազերծվել է Արաբկիրում կրակոցների հեղինակը (տեսանյութ)
2026/03/06/ 14:17 -
Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար
2026/03/06/ 14:14 -
Իրանը հստակեցրել է Հորմուզի նեղուցով անցման կանոնները
2026/03/06/ 14:03 -
Իրանն այժմ ցանկանում է բանակցել, իսկ ԱՄՆ-ն՝ կռվել. Թրամփ
2026/03/06/ 12:45 -
«Քաղաքացիական պայմանագիրը»՝ 29%, երկրորդ տեղում՝ «Մեր ձևով»՝ 11%. որ ուժին կքվեարկեին քաղաքացիները, եթե ընտրությունները լինեին հաջորդ կիրակի
2026/03/06/ 12:43 -
2026-ի փետրվարին հարցվածների 51%-ը կողմ է ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը․ ՄՀԻ հարցում
2026/03/06/ 12:40 -
ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ. ՀՀ ԱԳՆ
2026/03/06/ 12:20 -
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է «OpenAI Education» գագաթաժողովին Սան Ֆրանցիսկոյում
2026/03/06/ 11:53
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk