Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալն աճել է ավելի քան 80 տոկոսով․ Գևորգ Պապոյան
Լուրեր |
Անդրադառնալով առաջիկայում իր՝ Մոսկվա սպասվող այցին` նախարար Պապոյանը նշեց, որ այդ այցը Գերմանիա այցի հետ չի հակադրվում։
Ընթացիկ տարում Հայաստանը դեպի Գերմանիա արտահանման ծավալների ավելի քան 80 % աճ ունի. դա տեղի է ունեցել տնտեսական մի շարք ուղղությունների հաշվին` մշակող արդյունաբերություն, հանքահումքային արտադրանք և այլն։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում Գերմանիայում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ այս ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու համար Կառավարությունը կոնկրետ քայլեր է ձեռնարկում։
«Կառավարությունը նախորդ տարի ընդունել է որոշում, ըստ որի, եթե մշակող արդյունաբերության արտադրանք է արտադրվում Հայաստանում և արտահանվում է Գերմանիա և եվրոպական երկրներ, ապա պետությունը փոխհատուցում է այդ մաքսատուրքի գումարը։ Ինչո՞ւ ենք արել այդպես, որպեսզի հայկական տեքստիլ արտադրանքը, հայկական կոնյակը, մեր գինին, մեր փայլաթիթեղը մրցունակ լինեն եվրոպական շուկաներում»,֊ ասաց Պապոյանը։
Անդրադառնալով առաջիկայում իր՝ Մոսկվա սպասվող այցին` նախարար Պապոյանը նշեց, որ այդ այցը Գերմանիա այցի հետ չի հակադրվում։
«Մենք հենց դրանով ենք խաչմերուկ։ Դիրքավորվում ենք որպես խաղաղության խաչմերուկ։ Խոսքը մեր հավասարակշռման քաղաքականության մասին է, որ մենք ուզում ենք շատ լավ հարաբերություններ ունենալ Եվրոպական միության հետ, Ռուսաստանի Դաշնության, Մերձավոր Արևելքի երկրների հետ»,֊ ասաց Պապոյանն` ընդգծելով, որ Հայաստանը առևտրաշրջանառության ծավալի աճ ունի նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։
Նախարարի խոսքով` Հայաստանի՝ դեպի Եվրոպա բռնած ճանապարհն այսպես թե այնպես հաջողությամբ է պսակվելու։ Նա ընդգծեց, որ այդ ճանապարհին բարելավվելու են Հայաստանի օրենսդրությունը, ստանդարտները արտադրողականության որակը, ինչը կլինի լուրջ հաջողություն։
«Դա արդեն հաջողություն է, որովհետև երաշխիք է այն իմաստով, որ մենք կկարողանանք ապրանքներ և ծառայություններ արտահանել աշխարհի ցանկացած երկիր։ Եթե մենք կարող ենք ինչ֊որ ապրանք արտահանել Գերմանիա, ուրեմն դա նշանակում է, որ աշխարհի բոլոր երկրներ դա կարող ենք դա արտահանել»,-հավելեց նախարարը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքերի հարձակումը
2026/03/05/ 12:54 -
Կրիպտոխարդախության աճը Հայաստանում և թոքենների փոխարինումը որպես ամենալուռ սխեմաներից մեկը
2026/03/05/ 12:39 -
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը (տեսանյութ)
2026/03/05/ 12:28 -
Պետական բոլոր նպաստների ու կենսաթոշակների վճարումներն անցնում են անկանխիկ համակարգի․ ինչ պետք է իմանան քաղաքացիները
2026/03/05/ 12:04 -
«Մեղրիի սահմանային անցակետի» դրամաշնորհային համաձայնագրի ժամկետը երկարաձգվել է
2026/03/05/ 12:01 -
Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման համար ևս 88 հողամասեր հանրային գերակա շահ են ճանաչվել
2026/03/05/ 11:55 -
Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել դիզելային վառելիք
2026/03/05/ 11:45 -
Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն հետախուզության ոլորտում
2026/03/05/ 11:38 -
Վերականգնվել է քաղաքացիների անցումը հայ-իրանական սահմանով
2026/03/05/ 11:34 -
Մարտի 4-ի բիզնես լուրերը
2026/03/04/ 22:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»