Էլեկտրամոբիլների ներմուծման համար ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կերկարաձգվի ևս մեկ տարով
Լուրեր |
Այս արտոնությունը գործել է 2019 թվականից:
Էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման համար ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով՝ մինչև 2026թ դեկտեմբերի 31-ը, սակայն արտոնությունը կտարածվի միայն 2024 թվականի և ավելի բարձր տարեթվերի արտադրության ավտոմեքենաների վրա:
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատման գործող արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով՝ էլեկտրական շարժիչով մեծ, փոքր, միջին ավտոբուսների, մարդատար մեքենաների, մոտոցիկլետների, մոպեդների ներմուծման համար»,-ասաց Պապոյանը:
Ներկայումս նշված էլեկտրական շարժիչով մեքենաները ազատված են ԱԱՀ-ից մինչև 2026թ հունվարի 1-ը: Այս արտոնությունը գործել է 2019 թվականից:
Էլեկտրական տրանսպորտային միջոցների՝ երրորդ երկրներից ներմուծման համար ներկայումս գործում է նաև մաքսատուրքից ազատման արտոնություն: Մաքսային միության հանձնաժողովի որոշման համաձայն՝ Հայաստանը 2022 թվականին ունեցել է 7000, 2023-ին, 2024-ին և 2025-ին՝ 8000-ական միավոր էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների սակագնային քվոտա, որոնց ներմուծման դեպքում մաքսատուրք չի գանձվում:
Նախարարի խոսքով՝ ԱԱՀ-ի և մաքսատուրքերի վճարման ազատման արդյունքում աճել է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների Հայաստան ներմուծման ծավալները: Մասնավորապես՝ 2023-ին ներմուծման ծավալը կազմել է 9635, ինչը 2022-ի համեմատ աճել է 75 տոկոսով, 2024-ին ներմուծման ծավալը կազմել է 11 հազար 793, ինչը 2023-ի համեմատ աճել է 22 տոկոսով: Իսկ 2019թ համեմատ ներմուծման աճը 2024-ին եղել է շուրջ 17.6 անգամ:
Այս տարեսկզբից մինչև նոյեմբերի 19-ը ՊԵԿ-ի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ արդեն իսկ ներմուծվել է էլեկտրական շարժիչով 7 ավտոբուս, 16 հազար 381 ավտոմեքենա և 2479 մոպեդ: Կանխատեսվում է նախորդ տարվա համեմատ 2 անգամ ավելի շատ էլեկտրական մեքենա կներմուծվի:
Առաջարկվում է արտոնության ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2026թ դեկտեմբերի 31-ը: Առաջարկվում է արտոնությունը տարածել միայն այն էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների վրա, որոնք թողարկվել են 2023թ դեկտեմբերի 31-ից հետո՝ այսինքն՝ 2024, 2025թ, 2026թ արտադրության ավտոմեքենաների համար:
Հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին, այն քննարկվի ԱԺ լիագումար նիստում:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/08 11:50
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
-
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
2025/12/08/ 11:50 -
Բիզնեսը պահանջում է մաքսատուրքերի վերադարձ․ ԱՄՆ Գերագույն դատարանի վճիռը վճռորոշ է լինելու
2025/12/08/ 11:46 -
2026-ը կլինի արհեստական բանականության իրական հետևանքների բացահայտման տարին
2025/12/08/ 11:42 -
Հայաստանում գործատուներին կբաժանեն «բարեխիղճ» և «ոչ բարեխիղճ» խմբերի. ի՞նչ է դա ենթադրում
2025/12/08/ 11:40 -
Ես նույնպես կմասնակցեմ «Netflix»-ի և «Warner Bros.»-ի միաձուլման որոշմանը. Թրամփ
2025/12/08/ 11:30 -
Օդի որակի ինդեքսի միջինացված արժեքները նոյեմբերին եղել են զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում
2025/12/08/ 11:26 -
Հայտնի են Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության օրն ու ժամը
2025/12/08/ 11:22 -
Քանի երեխա է ընդգրկված հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագրում
2025/12/08/ 10:59 -
Շինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել է
2025/12/08/ 10:58 -
Արթիկ քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
2025/12/08/ 10:42
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․