Դեկտեմբերի 15-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Երևանում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը վառվել են «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակից Ալբերտ Արմենակյանի Brave heart երգից հետո։ Միջոցառմանը հաջորդել է հրավառություն, իսկ մինչ այդ ներկայացվել է մանկական մյուզիքլ։ Այս տարի Երևանի ամանորյա ձևավորման և միջոցառումների բյուջեն կազմել է 607 մլն 645 հազար դրամ։
Ծուխ արձակող ավտոբուսի դեպքը
Երևանի քաղաքապետարանում քննարկվել է համացանցում տարածված ուժեղ ծուխ արձակող ավտոբուսի տեսանյութը։ «Երևանի ավտոբուս» ընկերության տնօրենը հայտնել է, որ պատճառը տեխնիկական անսարքությունն է՝ յուղի արտահոսք արտանետման համակարգ։ Վարորդին նկատողություն է հայտարարվել, ավտոբուսը եղել է երթուղուց դուրս։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ տեսարանը վախեցնող էր։
Արարատ Միրզոյանի այցը Բրյուսել
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։
ԵՄ–Հայաստան քննարկումներ ընտրությունների շուրջ
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ Բրյուսելում նախատեսված է հանդիպում Հայաստանի կողմի հետ, որի ընթացքում կքննարկվեն առաջիկա խորհրդարանական ընտրությունները և հնարավոր աջակցությունը այդ գործընթացում։
Սահմանային իրավիճակը և Ամանորը
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ սահմանին լարվածություն չկա, իրավիճակը հանգիստ է։ Նրա խոսքով՝ Ամանորին Զինված ուժերը կծառայեն ավելի զգոն ռեժիմով, իսկ հիմնական մարտահրավերները կապված են ձյան ու բքի հետ, հատկապես բարձրադիր դիրքերում։
Միքայել արքեպիսկոպոսի տեղափոխումը բժշկական կենտրոն
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դեկտեմբերի 16-ին կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտությունների և հնարավոր վիրահատության համար։ Նրա առողջական վիճակը գնահատվում է նորմալ։
Թմրանյութի ազդեցությամբ վարելու ստուգումների նախագիծ
ՆԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է տեխնիկական միջոցներով ստուգել նաև թմրանյութի ազդեցությամբ ոչ սթափ վիճակում գտնվելու փաստը և կիրառել վարչական պատասխանատվություն՝ ավելի արդյունավետ կանխարգելման նպատակով։
Ադրբեջանի տարածքով ապրանքի տարանցում Հայաստան
Ադրբեջանի տարածքով Հայաստան նոր ապրանքի խմբաքանակ է ուղարկվել։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ ադրբեջանական նավթամթերքի ներմուծման գործընթացի մանրամասները առևտրային գաղտնիք են։ Նա փոխանցել է, որ առաջին տարանցումը Վրաստանի կողմից իրականացվել է առանց տուրքերի՝ որպես խաղաղության գործընթացին նվիրված ժեստ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/19 22:00
Հունվարի 19-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/19 19:19
Հունվարի 19-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Հունվարի 19-ի բիզնես լուրերը
2026/01/19/ 22:00 -
Հունվարի 19-ի կարևոր լուրերը
2026/01/19/ 19:19 -
Հարավային Կովկասում տնտեսական աճի հեռանկարները․Համաշխարհային բանկի նոր կանխատեսումը
2026/01/19/ 18:41 -
Աշխարհի խոշորագույն Կենտրոնական բանկերի ցանկը՝ ըստ համախառն ակտիվների
2026/01/19/ 17:54 -
Հայաստանում կկիրառվի կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ
2026/01/19/ 17:49 -
Թրամփի նոր վարչակազմի առաջին տարում ԱՄՆ–Ռուսաստան առևտուրը աճել է գրեթե 24%-ով՝ հասնելով 3.9 մլրդ դոլար
2026/01/19/ 17:48 -
Հեռավար գործարքներ, նոր պահանջներ և շուկայի վիճակագրություն․ կարևոր շեշտադրումներ՝ անշարժ գույքի ոլորտում
2026/01/19/ 15:47 -
Նոր գաղափարներ ու ծրագրեր․ Rexus Premium ակումբը մուտք գործեց 2026
2026/01/19/ 15:25 -
Օպտիկական մալուխների վնասման պատճառով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության առցանց հարթակները ժամանակավորապես անհասանելի են
2026/01/19/ 14:29 -
Մեկ շաբաթում Փրկարար ծառայությունում գրանցվել է 635 դեպք․ տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ
2026/01/19/ 14:25
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 18, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․