Երեխաների թվային անվտանգությունը՝ նախարարությունում քննարկումների օրակարգում
Լուրեր |
Պետության նպատակը սահմանափակումների կիրառումը չէ։
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել երեխաների թվային անվտանգությամբ մտահոգված ծնողների հետ՝ քննարկելու խաղային առցանց հարթակների օգտագործման ընթացքում առաջացող ռիսկերը։ Հանդիպմանը մասնակցել է նաև տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Տեղեկությունը հաղորդել է նախարարությունը։
Հանդիպումը նախաձեռնվել է նախարարությունում վերջին շրջանում ստացված բազմաթիվ դիմումների հիման վրա, որոնք վերաբերում էին Roblox և այլ նմանատիպ խաղային հարթակների օգտագործմանը երեխաների կողմից։ Քննարկման ընթացքում ծնողները ներկայացրել են իրենց մտահոգությունները և առաջարկները՝ անդրադառնալով առցանց միջավայրում առկա հնարավոր վտանգներին։
Քննարկման ընթացքում շեշտադրվել է այն մոտեցումը, որ թվային ռիսկերի նվազեցումը պետք է իրականացվի ոչ թե արգելքների միջոցով, այլ՝ իրազեկման և կրթական մեխանիզմների կիրառմամբ։ Նշվել է, որ ներկայում գոյություն ունեն գործիքներ և լուծումներ, որոնք կարող են նպաստել անվտանգ օգտմանն ու ռիսկերի վերահսկմանը, սակայն դրանց վերաբերյալ տեղեկատվությունը բավարար չափով հասանելի չէ ծնողների համար։
Նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ պետության նպատակը սահմանափակումների կիրառումը չէ, այլ իրազեկվածության վրա հիմնված անվտանգ թվային միջավայրի ձևավորումը։ Ըստ նախարարի՝ թվային անվտանգության խնդիրների լուծումը պետք է հիմնված լինի կրթական և տեղեկատվական գործընթացների վրա։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ՝ խաղային հարթակների արգելափակումը արդյունավետ միջոց չէ, քանի որ գոյություն ունեն տեխնիկական շրջանցման բազմաթիվ հնարավորություններ։ Ըստ նրա՝ առանց ծնողների գիտակցված ներգրավվածության հնարավոր չէ ապահովել երեխաների պաշտպանվածությունը թվային միջավայրում։
Քննարկման արդյունքում արձանագրվել է, որ առավել արդյունավետ մոտեցումը ծնողների իրազեկվածության և մեդիագրագիտության բարձրացումն է։ Ընդգծվել է, որ ծնողները պետք է տեղեկացված լինեն երեխաների կողմից օգտագործվող խաղերի, դրանց բովանդակության, հնարավոր ռիսկերի և վերահսկման գործիքների մասին։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները և համատեղ աշխատանքը թեմայի շուրջ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքերի հարձակումը
2026/03/05/ 12:54 -
Կրիպտոխարդախության աճը Հայաստանում և թոքենների փոխարինումը որպես ամենալուռ սխեմաներից մեկը
2026/03/05/ 12:39 -
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը (տեսանյութ)
2026/03/05/ 12:28 -
Պետական բոլոր նպաստների ու կենսաթոշակների վճարումներն անցնում են անկանխիկ համակարգի․ ինչ պետք է իմանան քաղաքացիները
2026/03/05/ 12:04 -
«Մեղրիի սահմանային անցակետի» դրամաշնորհային համաձայնագրի ժամկետը երկարաձգվել է
2026/03/05/ 12:01 -
Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման համար ևս 88 հողամասեր հանրային գերակա շահ են ճանաչվել
2026/03/05/ 11:55 -
Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել դիզելային վառելիք
2026/03/05/ 11:45 -
Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն հետախուզության ոլորտում
2026/03/05/ 11:38 -
Վերականգնվել է քաղաքացիների անցումը հայ-իրանական սահմանով
2026/03/05/ 11:34 -
Մարտի 4-ի բիզնես լուրերը
2026/03/04/ 22:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»