Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործման
Լուրեր |
Վաճառողները պարտավոր են չընդունել վճարումներ լևով:
Բուլղարիայում հունվարի 31-ի կեսգիշերին ավարտվել է մեկամսյա անցումային շրջանը, որի ընթացքում եվրոն և լևը շրջանառվում էին միաժամանակ։
Փետրվարի 1-ից վաճառողները պարտավոր են չընդունել վճարումներ լևով, իսկ գնորդներին մնացորդը վերադարձնել բացառապես եվրոյով։ Այս կարգավորումը նախատեսված է ազգային արժույթի շրջանառության փուլային դադարեցման և եվրոյի լիարժեք ներդրման համար։
Բուլղարիան դարձել է եվրագոտու անդամ 2026 թվականի հունվարի 1-ին՝ Եվրոպական միությանը միանալուց 18 տարի անց։ Եվրոյի ընդունումը ամրագրված էր դեռևս 2007 թվականին ստորագրված ԵՄ-ին անդամակցության պայմանագրով։ Երկրի պատրաստակամության մասին 2025 թվականի հունիսի 4-ին հայտարարեցին Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպական կենտրոնական բանկը՝ հրապարակելով համապատասխան կոնվերգենցիայի զեկույցները։
Եվրոյի ներդրման մասին օրենքով սահմանված է, որ մանրածախ առևտրում գները մինչև օգոստոսի 8-ը պետք է ցուցադրվեն ինչպես եվրոյով, այնպես էլ լևով։ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ այս պահանջի նպատակն է ապահովել գների թափանցիկությունը և կանխել հնարավոր սպեկուլյատիվ գործողությունները։
Միաժամանակ օրենքը սահմանում է, որ եվրագոտուն միանալուց հետո առաջին վեց ամիսների ընթացքում վաճառողները և ծառայություններ մատուցողները իրավունք չունեն բարձրացնել գները։ Չնայած դրան՝ արձանագրվել են հարյուրավոր հաղորդումներ նշված պահանջի խախտումների վերաբերյալ։
Լևով կանխիկ միջոցներ ունեցող քաղաքացիները կարող են դրանք անվճար փոխանակել առևտրային բանկերում և Բուլղարիայի փոստային բաժանմունքներում մինչև հունիսի 30-ը։ Այդ ժամկետից հետո բանկերը կարող են սահմանել միջնորդավճար, սակայն Բուլղարիայի ազգային բանկը կշարունակի լևի փոխանակումը եվրոյի անվճար և անժամկետ հիմունքներով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2026/02/10/ 17:41 -
Բաց սահմաններ, թվայնացված մաքսային համակարգ, ստվերի կրճատում և ռեկորդային հարկային եկամուտներ․կարևոր շեշտադրումներ՝ ՊԵԿ նախագահի ասուլիսից
2026/02/10/ 17:31 -
Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը
2026/02/10/ 16:20 -
Շքեղության նոր մակարդակ․ 125,000 դոլարով հնարավոր է պտտվել աշխարհի շուրջ 22 օրում
2026/02/10/ 15:17 -
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը․ նոր սահմանափակումներ
2026/02/10/ 14:12 -
Գործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքը
2026/02/10/ 12:58 -
«Ռոսատոմ»-ը հայտարարել է Հայաստանում ատոմակայանի կառուցման նախագիծը հնարավորինս շուտ սկսելու պատրաստակամության մասին
2026/02/10/ 12:47 -
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
2026/02/10/ 12:26 -
Transparency International-ը հրապարակել է Կոռուպցիայի ընկալման համաթվի 2025 թվականի արդյունքները
2026/02/10/ 12:23 -
Վենսի խոսքի թարգմանությունը իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը․ պարզաբանում՝ վարչապետի աշխատակազմից
2026/02/10/ 12:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ․ ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏ․ ԱՆԻՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲ TOON EXPO. INVEST 2026
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 8, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 7, 2026 Թ.