Հայաստանում կմեկնարկի կենսաչափական նոր համակարգի ներդրումը․ գրասենյակների թիվը կհասնի 23-ի
Լուրեր |
Corporación América Group-ը գործունեություն է ծավալում նաև Հայաստանում:
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է «ՀայՓաս» տնօրենների խորհրդի նախագահ, IN Groupe-ի գործադիր կոմիտեի անդամ Դունիա Էլ Հասնաուի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկման առանցքում եղել է կենսաչափական փաստաթղթերի արտադրության և տրամադրման, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման նոր չափանիշների սահմանումը։
ՆԳՆ-ից հայտնում են, որ ներկայացվել է կենսաչափական համակարգի ներդրման համալիր ճանապարհային քարտեզը, որը նախատեսում է հաջորդական փուլերով ինստիտուցիոնալ բարեփոխումներ։
Ծրագրի մեկնարկը՝ այս տարվա երկրորդ կիսամյակում
Կողմերը համաձայնեցրել են, որ գործընթացի մեկնարկային փուլում գործարկվելու է միջազգային eIDAS ստանդարտին համապատասխան տվյալների կենտրոնը, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթերի դիմումների կառավարման ծրագրային ապահովումը՝ քաղաքացիներին հասանելի նախագրանցման հարթակով։
Ծրագիրը կմեկնարկի մասնավոր հատվածի կողմից նորարար լուծումներով կահավորված գրասենյակների գործարկմամբ՝ հանրապետության ողջ տարածքում։ Դրանցից երկուսը կբացվեն Երևանի խոշոր առևտրի կենտրոններում։ Մեկնարկից հետո գրասենյակների թիվը աստիճանաբար կհասնի 23-ի։
Նշվում է, որ պահպանվելու են պայմանագրով նախատեսված չափորոշիչները, այդ թվում՝
-
մանկական խաղասրահներ խոշոր կենտրոններում,
-
հարմարավետ սպասասրահներ,
-
սպասելաժամանակի և սպասարկման առավելագույն սահմանաչափեր,
-
«բոլորը մեկում» ինքնասպասարկման սարքեր։
Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ ժամկետների պահպանումը չի իրականացվելու որակի հաշվին։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում։
Տպագրությունը մեկնարկել է
Հաղորդվում է, որ նույնականացման քարտերի տպագրությունն արդեն մեկնարկել է, իսկ անձնագրերի մասսայական տպագրությունը վերջնականացման փուլում է։
Կենսաչափական համակարգի ներդրումը դիտարկվում է նաև վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում՝ որպես կարևոր քայլ։
Ծրագրի գործընկերները
Հիշեցնենք, որ 2025 թվականի ապրիլին ՆԳ նախարարության և «ՀայՓաս» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է պայմանագիր՝ ազգային նույնականացման և կենսաչափական կառավարման ենթակառուցվածքի մշակման և ներդրման վերաբերյալ։
«ՀայՓաս»-ը հիմնադրվել է IN Groupe-ի և Corporación América Group-ի կազմում գործող A.C.I Technology ընկերության կողմից։
IN Groupe-ը նույնականացման ծառայությունների ոլորտում համաշխարհային առաջատարներից է՝ ներկայացված շուրջ 40 երկրում և սպասարկելով ավելի քան 130 պետության։
Corporación América Group-ը գործունեություն է ծավալում նաև Հայաստանում՝ օդանավակայանների կառավարման, անշարժ գույքի, ֆինանսների և ագրոբիզնեսի ոլորտներում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.