Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունը ապրիլին հանգեցրել է եվրոգոտու արտադրության նվազման՝ վերջին 16 ամիսների ընթացքում առաջին անգամ։
CNN-ի փոխանցմամբ՝ S&P Global-ի հրապարակած գնումների մենեջերների ինդեքսը (PMI) ցույց է տալիս, որ հակամարտությունը միաժամանակ հանգեցրել է տնտեսական ակտիվության կրճատման և գնաճի արագացման։
Տվյալների համաձայն՝ եվրոգոտու համախառն ներքին արդյունքը երկրորդ եռամսյակում կարող է նվազել շուրջ 0.1%-ով։
Նշվում է, որ հակամարտությունը առավել ազդեցություն է ունեցել ծառայությունների ոլորտի վրա, որտեղ ակտիվության նվազման տեմպերը համադրելի են 2021 թվականի համավարակային սահմանափակումների շրջանի հետ։
Միաժամանակ արձանագրվում է մատակարարման պակասի ռիսկերի աճ, ինչը կարող է շարունակել ճնշում գործադրել գների վրա և սահմանափակել տնտեսական աճը։
Մեծ Բրիտանիայում տվյալները ցույց են տալիս տարբերակված պատկեր․ մասնավոր հատվածի արտադրությունը աճել է, սակայն մուտքային ծախսերի գնաճը արագացել է։ Սա մասամբ կապվում է կարճաժամկետ գնումների ակտիվացման հետ՝ պայմանավորված գների բարձրացման և մատակարարման խափանումների սպասումներով։
Տվյալները ցույց են տալիս, որ էներգետիկ և աշխարհաքաղաքական գործոնները շարունակում են ազդել եվրոպական տնտեսության վրա՝ միաժամանակ ազդելով ինչպես արտադրության, այնպես էլ գնային միջավայրի վրա։

