«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում
Լուրեր |
Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով։
Հյուրատան տնակները մեղվափեթակների տեսքով են, որտեղ գյուղական տուրիզմի սիրահարները հանգստանալուց բացի կարող են իրականացնել մեղրի համտես, մասնակցել մեղրաքամին։
Բիոգրաֆի հյուրատունը Ակբա ֆեդերացիայի և Գերմանիայի
բնության պահպանության միության՝ NABU-ի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շահառուներից
է. ստացված դրամաշնորհի միջոցով ներդրվել են հատուկ էկո լուծումներ, որոնց շնորհիվ
հյուրատունը ֆիլտրում է ցանկացած կեղտաջուր և չի աղտոտում շրջակա միջավայրը։
«Հյուրատան կառուցմամբ փորձել ենք ոչ միայն զարգացնել
համայնքը, այլ նաև զարկ տալ զբոսաշրջության
և համայնքի զարգացմանը: Ստեղծել ենք հանգստի
հարմարավետ անկյուն, որտեղ սնունդը էկոլոգիապես մաքուր է՝ տեղական բնական պրոդուկտներից
պատրաստված։ Մեզ համար կարևոր էր, որ հյուրատան գործունեությունը «խոսի» օրգանական
գյուղատնտեսության հետ, այդ իսկ պատճառով սկսեցինք կիրառել կանաչ լուծումներ՝ սկսած
արևային պանելների տեղադրումից և ինքնաբավ
դառնալու գործընթացից, վերջացրած կոյուղու մաքրման կայանի կառուցմամբ ու տեղադրմամբ, որի հարցում մեզ աջակցեց Ակբա ֆեդերացիան
և NABU-ն։ Քանի որ հյուրատունը մոտ է գետին և մեզ համար կարևոր էր, որ կեղտաջրերը,
որոնք արտադրվում են մեր հյուրատանը գործունեության ընթացքում, որևէ կերպ չվնասեն շրջակա
միջավայրը»,- նշել է Բիոգրաֆի հյուրատան հիմնադիր Հայարփի Հակոբյանը։
Հայարփիի համագործակցությունը Ակբա բանկի և Գերմանիայի
բնության պահպանության միության՝ NABU-ի հետ սկսվել է դեռ 2021-ին. նա մասնակցել է
օրգանական գյուղատնտեսության աջակցման ծրագրին և ստացել օրգանական մեղր արտադրողի սերտիֆիկատ՝
ներկայացնելով իր արտադրանքը արտերկրի շուկաներում։
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու ամրապնդմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:
Մանրամասն՝ տեսանյութում։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.