ՀՀ-ն եզակի երկրներից է, որ քովիդի շրջանում չի կրճատել կրթության բյուջեն․ ԿԳՄՍ
Լուրեր |
Հայաստանում դպրոցների պահպանման ծախսերը 2025 թվականին կազմել են 128.8 միլիարդ դրամ։
Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ նշված ցուցանիշը 2018 թվականի համեմատ աճել է 56%-ով։ Նախարարը ընդգծել է, որ վերջին տարիներին կրթության ֆինանսավորման ուղղությամբ արձանագրվել է աճ՝ չնայած արտաքին և ներքին մարտահրավերներին։
Անդրեասյանի խոսքով՝ կրթության բյուջեն չի կրճատվել նույնիսկ համավարակի ընթացքում, երբ մի շարք երկրներում արձանագրվել են հակառակ միտումներ։ Նա նշել է, որ այդ ժամանակահատվածում որոշ երկրներ նվազեցրել են կրթության ծախսերը, մինչդեռ Հայաստանում պահպանվել և ավելացվել են բյուջետային հատկացումները։
Նախարարը նաև նշել է, որ դպրոցների պահպանման ծախսերը կրթության ոլորտին ուղղվող ընդհանուր ֆինանսավորման միայն մի մասն են, որտեղ ևս արձանագրվել է զգալի աճ։
Այս տվյալները ցույց են տալիս, որ պետական բյուջեի շրջանակում կրթության ֆինանսավորումը պահպանել է աճի միտում՝ անկախ մակրոտնտեսական և արտաքին ճնշումներից։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.