ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում
Լուրեր |
ԱրարատԲանկի աջակցությամբ միայն այս տարի տնկված 5555 ծառերը հաջորդ տարի արդեն կտան առաջին բողբոջները՝ սկիզբ դնելով 100 հա նոր անտառի ստեղծմանը։
Թխկի, սոճի, կաղնի, հաճարենի, տանձենիներ և խնձորենիներ․ ծառերը զարդարելու են Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրի հողատարածքները։
ԱրարատԲանկը՝ ՀՀ կենտրոնական բանկի և հայաստանյան առևտրային բանկերի հետ միասին ֆինանսավորել է նոր անտառի հիմնումը եռակողմ հուշագրի շրջանակներում, որը օրերս ստորագրել են ՀՀ կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունն ու «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպությունը։
Երեք տարում տնկվելու է շուրջ 300 000 ծառ:
«Իմ անտառ Հայաստանի» հետ ԱրարատԲանկի համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2023թ․-ին։
Մեկ տարի առաջ ԱրարատԲանկն առաջինն էր, որ աջակցեց «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպության՝ Շառլ Ազնավուրի անվան անտառ հիմնելու նախաձեռնությանը: Բանկը հանճարեղ արվեստագետի 100-ամյակին նվիրված բարեգործական համերգի գլխավոր հովանավորն էր՝ իր ներդրումն ունենալով 100 հեկտար անտառային տարածքի ստեղծմանը:
Սոցիալական պատասխանատվությունն ԱրարատԲանկի համար առանձնահատուկ է բնապահպանության ոլորտում։ Բանկը, լինելով «Իմ անտառ Հայաստանի» երկարամյա գործընկերը, հետևողականորեն նպաստելու է Հայաստանի անտառապատմանը՝ ստեղծելով տարեցտարի ընդարձակվող և ծաղկող կենդանի հուշարձան։
Հիշեցնենք, որ 2023 թվականին ՀՀ դրամի 30-ամյակի առթիվ իրականացվել է անտառապատման ևս մեկ նախագիծ, երբ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայնքներում ստեղծվեց շուրջ 50 հա նոր անտառ՝ ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության, «Իմ անտառ Հայաստանի» և հայաստանյան առևտրային բանկերի համագործակցությամբ: Ջրաշեն և Ուրասար համայնքներում տնկվել էր շուրջ 160 000 ծառ։ Հիմնված անտառը, որպես մնայուն արժեք, խորհրդանշում էր ազգային արժույթի հարատևությունը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Տղամարդը գողացել, ապա կուլ է տվել 20.000 դոլար արժողության զարդը
2025/12/05/ 14:00 -
ՊՆ-ում քննարկվել է Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական համագործակցությունը
2025/12/05/ 13:48 -
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
2025/12/05/ 13:44 -
Հայաստանի և Ալբանիայի ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական նորարարությունների իրացումը
2025/12/05/ 13:21 -
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
2025/12/05/ 12:44 -
Չինական բանկերը մեծ ծավալով դոլար են գնում
2025/12/05/ 12:38 -
AMX. 2025թ.-ի նոյեմբեր ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2025/12/05/ 10:55 -
Քրեական ոստիկաններն անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ)
2025/12/05/ 10:49 -
Դեկտեմբերի 4-ի բիզնես լուրերը
2025/12/04/ 22:00 -
Դեկտեմբերի 4-ի կարևոր լուրերը
2025/12/04/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․