Ապրիլի 7–8-ին Հայաստանում բացահայտվել է 180 հանցագործություն
Լուրեր |
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է 4 դեպք։
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է հանրապետությունում ապրիլի 7–8-ի օպերատիվ իրավիճակը։
Այս ընթացքում բացահայտվել է 180 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։
Ամենամեծ թիվը վերաբերում է տրանսպորտային իրավախախտումներին․ 81 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այն չունեցող անձանց կողմից վարելու։
Գրանցվել են նաև՝
15 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
12՝ մարմնական վնասվածք պատճառելու,
10՝ խարդախության,
9՝ ֆիզիկական ներգործության,
7՝ գողության։
Բացի այդ, արձանագրվել են տարբեր այլ հանցագործություններ՝ ներառյալ բնակարանային և ավտոմեքենայի գողություններ, զենքի ապօրինի շրջանառություն, փաստաթղթերի կեղծում և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է 4 դեպք։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող, 3 անձ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, ինչպես նաև հայտնաբերվել է 1 անհայտ կորած։
Վերջին մեկ օրում գրանցվել է 14 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով 21 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
BRAND: AGHVORIK
2026/04/17/ 11:52 -
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հայտնի են հասցեները
2026/04/17/ 11:44 -
ԱԺ նախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
2026/04/17/ 11:42 -
Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
2026/04/17/ 11:22 -
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ «Տնտեսական զայրույթ» գործողության մեկնարկի մասին
2026/04/17/ 11:19 -
ԵՄ-ը պատրաստվում է ընդունել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
2026/04/17/ 11:15 -
Ապրիլի 18-ին Հայաստանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հուշարձանների միջազգային օրվան
2026/04/17/ 11:09 -
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026/04/17/ 10:32 -
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
2026/04/16/ 20:00 -
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
2026/04/16/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․