Ամերիաբանկը ներգրավել է 150 միլիոն եվրոյի ֆինանսավորում ՎԶԵԲ-ից
Լուրեր |
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հաստատել է մինչև 150 միլիոն եվրոյի վարկային փաթեթ Ամերիաբանկի համար: Վարկը տրամադրվում է երկու փուլով՝ 100 միլիոն եվրո և ևս 50 միլիոն եվրո տրանշերով։
Գործարքը Հայաստանի տնտեսության ամենախոշոր վարկատուին՝ Ամերիաբանկին, հնարավորություն կտա ֆինանսավորել միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին` հատկապես ուշադրություն դարձնելով մարզերի հաճախորդներին և նոր վարկառուներին։
Գործարքն ընդգրկում է նաև կանաչ ֆինանսավորման զգալի բաղադրիչ: Ամերիաբանկը հանձնառու է միջոցների առնվազն 40 տոկոսն ուղղել կանաչ ներդրումներին` նման կերպ բարձրացնելով ռեսուրսների արդյունավետությունը և վերականգնվող էներգիայի արտադրությունը։
Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է, որ պայմանագրի հիմնական նպատակը փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) աջակցումն ու կանաչ ծրագրերի խթանումն է։ «Սա մեր բազմամյա գործընկերոջ՝ ՎԶԵԲ-ի հետ գրանցած ևս մեկ կարևոր ձեռքբերում է, և ուրախ եմ, որ կնքում ենք այս գործարքը, որը հնարավորություն կտա բավարարել հայկական ընկերությունների ֆինանսավորման կարիքները և ընդլայնել մեր կողմից ֆինանսավորվող կանաչ ծրագրերը», - ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում․
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Տղամարդը գողացել, ապա կուլ է տվել 20.000 դոլար արժողության զարդը
2025/12/05/ 14:00 -
ՊՆ-ում քննարկվել է Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական համագործակցությունը
2025/12/05/ 13:48 -
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
2025/12/05/ 13:44 -
Հայաստանի և Ալբանիայի ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական նորարարությունների իրացումը
2025/12/05/ 13:21 -
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
2025/12/05/ 12:44 -
Չինական բանկերը մեծ ծավալով դոլար են գնում
2025/12/05/ 12:38 -
AMX. 2025թ.-ի նոյեմբեր ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2025/12/05/ 10:55 -
Քրեական ոստիկաններն անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք են բացահայտել (տեսանյութ)
2025/12/05/ 10:49 -
Դեկտեմբերի 4-ի բիզնես լուրերը
2025/12/04/ 22:00 -
Դեկտեմբերի 4-ի կարևոր լուրերը
2025/12/04/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․