Պատրաստի մետաղական արտադրանքների ներմուծման վրա 6 ամիս ժամկետով տուրք կդրվի
Լուրեր |
Պատրաստի մետաղական արտադրանքների ներմուծման վրա 6 ամիս ժամկետով տուրք կդրվի:
Կառավարության՝ օգոստոսի 7-ի նիստին ընդունվեց Հայաստանի Հանրապետություն պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին որոշման նախագիծը:
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ այն բխում է վերջերս Ազգային ժողովի ընդունած մի որոշումից, ըստ որի՝ ՀՀ 3-րդ երկրներից ներմուծվող յուրաքանչյուր 1 տոննա մետաղական արտադրանքի համար սահմանվում էր 29 հազար դրամի չափով տուրք:
«Ինչո՞ւ ենք սահմանել այդ տուրքը. որովհետև Կառավարության գործունեության արդյունքում վերջին տարիներին տարբեր գնահատականներով մինչև 150 մլն դոլար ներդրումներ են եղել, և 1000 նոր աշխատատեղ արդեն իսկ ստեղծված է, և տեղի է ունեցել սև և գունավոր մետաղների ջարդոնների օգտագործան աճ»,- ասաց նախարարը:
Շարունակելով քաղաքականությունը՝ այժմ որոշում է կայացվել, որ պատրաստի մետաղական արտադրանքների ներմուծման վրա 6 ամիս ժամկետով տուրք է դրվում:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ տասնամյակներ շարունակ մետաղական ջարդոնի անվան տակ ՀՀ-ից արտահանվում էին տարբեր հոսքագծեր, մետաղներ, ավտոմեքենաների կմախքներ, բայց Կառավարությունը որոշեց, որ տուրք է սահմանելու՝ խոչընդոտ ստեղծելով դրա արտահանման համար: Արդյունքում այդ մետաղներն սկսեցին հալեցնել և այդ տեսքով արտահանել, բայց հալեցնելու ընթացքում ստեղծվեցին ավելացված արժեք, նոր աշխատատեղեր, նոր կազմակերպություններ ու հարկեր: Կառավարությունը նոր օրենք ընդունեց, թե չեն կարող հալեցնել, այլ այն պետք է կիսապատրաստուկի տեսք ունենալ, որը բերեց նոր ներդրումների և աշխատատեղերի ստեղծման: Վերջին երրորդ փուլում՝ 2024-ին, որոշվեց, որ ՀՀ-ից որևէ տեսակի կիսապատրաստուկով մետաղական արտադրանքի արտահանումը տուրքով է հարկվելու: Արդյունքում, ըստ նախարարի, ՀՀ-ում արդեն իսկ ստեղծվել է Քարակերտի քարաձուլման գործարանը:
«Ստացվում է՝ Կառավարության գործունեության արդյունքում Հայաստանը մետաղի ջարդոն արտահանող երկրից վերածվել է պատրաստի մետաղական արտադրանքներ թողարկող, ներքին շուկան բավարարող և արտահանման հավակնություն ունեցող երկրի»,- ասաց նախարարը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց՝ որպեսզի հանրության համար պարզ լինի, պետք է նշել, որ սա հակադեմպինգային քայլ է, իսկ խոսակցությունները, թե սա արհեստականորեն թանկացնում է ներմուծվող նմանատիպ ապրանքի գինը, ճիշտ չէ:
«Եթե հիպոթետիկ հնարավոր լինի գնահատել, որ այսօր ներմուծվողն ավելի էժան կլինի, քան արտադրողը, բոլորս պիտի հասկանանք, որ ներմուծման գինն ավելի էժան է պահվում այնքան ժամանակ, քանի դեռ դա նպաստում է տեղի արտադրության ցիկլի դադարեցմանը: Որ պահին դադարում է, այդ պահին գինը թանկանում է և դառնում է ավելի բարձր, քան տեղի արտադրողն առաջարկում է շուկային»,- ասաց փոխվարչապետը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․