ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային առևտրային հանգույց
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ Հայաստանը կարող է դառնալ դեպի Կենտրոնական Ասիա տանող կարևոր առևտրային ուղիների կենտրոն։ ԵՄ-ն պատրաստ է խորացնել համագործակցությունը էներգետիկայի և թվայնացման ոլորտներում։
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից տեխնոլոգիաների և ապրանքների ներմուծմամբ
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը բաց է ԱՄԷ ներդրումների համար՝ հատկապես լոգիստիկայի, էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։
ԵԱԶԲ-ն ակնկալում է բարձր տնտեսական ակտիվության պահպանում Հայաստանում
Եվրասիական զարգացման բանկը կանխատեսում է, որ 2026 թվականին Հայաստանում տնտեսական ակտիվությունը կմնա բարձր՝ ՀՆԱ-ի աճը գնահատելով 4.7–7.1% միջակայքում։
ԵՄ-ն վերջին 2 տարում ավելի քան 400 մլն եվրո է ներդրել Հայաստանում
ՀՀ-ում ԵՄ դեսպանի խոսքով՝ ներդրումները հիմնականում ուղղվել են մասնավոր հատվածին և նպաստել հազարավոր աշխատատեղերի ստեղծմանը։
ՊԵԿ-ում քննարկվել են հարկային բարեփոխումների ընթացքը
ՊԵԿ-ում անդրադարձ է կատարվել հարկային կարգապահության բարելավմանը և միջազգային փորձի կիրառմանը՝ վստահության ամրապնդման նպատակով։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
Իրաքը սկսել է նավթի արտահանումը Սիրիայի միջոցով
Իրաքը նոր երթուղով սկսել է նավթի արտահանում՝ շրջանցելով Հորմուզի նեղուցի խնդիրները և օգտագործելով Սիրիայի տարածքը։
ԵՄ-ն պատրաստ է պաշտպանել իր շահերը ԱՄՆ-ի հետ առևտրային լարվածության դեպքում
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է հակազդել ԱՄՆ-ի հնարավոր մաքսային սահմանափակումներին։
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Նոր սահմանափակումները վերաբերում են ռազմական արտադրությանը և մի շարք ընկերությունների ու ֆիզիկական անձանց։
ՕՊԵԿ+-ի երկրները կավելացնեն նավթի արդյունահանումը
Յոթ երկրներ որոշել են հունիսին ավելացնել արդյունահանման քվոտաները՝ օրական 188 հազար բարելով։

