ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար

Դրա անհրաժեշտությունը չկա

Ամերիկյան զինվորականները մտադիր չեն ներխուժել Իրանի օդային կամ ջրային տարածք Հորմուզի նեղուցում «Project Freedom» գործողության իրականացման ժամանակ, որն ուղղված է նեղուցից նավերի անվտանգ դուրսբերման ապահովմանը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

«ԱՄՆ զինված ուժերին պետք չի լինի մտնել Իրանի ջրային կամ օդային տարածք: Դրա անհրաժեշտությունը չկա»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ: