Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
Վերլուծություն |
Ամերիկացիների մեծ մասը՝ 10-ից 7-ը, օգտվում է որևէ վճարովի մեդիա ծառայությունից, նույնիսկ եթե անձամբ չի վճարում դրա համար։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում տարբեր տարիքային խմբերի մարդիկ լուրերն ստանում են տարբեր աղբյուրներից, սակայն, անկախ տարիքից, բոլորին միավորում է մի ընդհանուր գիծ. նրանք խիստ սթրես են ապրում ցանկացած տեսակի նորությունից, որը տեղական նշանակության չէ։ Այս մասին են վկայում Media Insights Project-ի նոր հետազոտության տվյալները, որն իրականացվել է մի շարք հեղինակավոր լրատվական և կրթական կառույցների համատեղ ջանքերով (Associated Press-NORC, American Press Institute և մի քանի առաջատար համալսարաններ)։ Ահա մի քանի ուշագրավ եզրահանգումներ, որոնք առանձնացրել եմ.
Հեռուստատեսությունն ու ռադիոն շարունակում են կարևոր դեր խաղալ ամերիկացիների կյանքում, մինչդեռ արհեստական բանականությունը (ԱԲ) լրատվական աղբյուրների ցանկի վերջին տեղում է։ Ռադիոունկնդիրների թիվը դեռևս զգալիորեն գերազանցում է փոդքասթների լսարանին՝ նույնիսկ երիտասարդների շրջանում։ Մի բան, սակայն, հստակ չէ. արդյո՞ք ԱԲ-ն ներթափանցում է սոցիալական մեդիա կամ որոնողական համակարգեր, որոնք ամերիկացիների համար նորությունների ստացման երրորդ և չորրորդ ամենատարածված աղբյուրներն են։ Քանի որ Google-ի ԱԲ գործիքներն ավելի ու ավելի նկատելի են դառնում որոնման արդյունքներում, կարելի է ենթադրել, որ արհեստական բանականությունը դեռևս ազդում է լուրերի ստացման գործընթացի վրա, նույնիսկ եթե մարդիկ անմիջականորեն չեն դիմում չաթ-բոտերին։
Ամերիկացիների մեծ մասը՝ 10-ից 7-ը, օգտվում է որևէ վճարովի մեդիա ծառայությունից, նույնիսկ եթե անձամբ չի վճարում դրա համար։ Ավագ սերնդի ներկայացուցիչներն ավելի հակված են վճարելու նմանատիպ արտադրանքների՝ ներառյալ լրատվական աղբյուրների, հեռուստատեսային և սթրիմինգային ծառայությունների համար։ Սա թերևս մասամբ բացատրվում է նրանով, որ նրանք սովորաբար ունենում են ավելի մեծ տնօրինվող եկամուտ։ «Նրանք, ովքեր վճարում են լուրերի համար, զգալիորեն ավելի մեծ վստահություն են հայտնում թե՛ տեղական, թե՛ ազգային լրատվամիջոցների կարողությանը՝ ստուգելու տեղեկատվությունը և օգնելու լսարանին հասկանալ բարդ խնդիրները»,— նշում են հետազոտության հեղինակները։ «Երիտասարդ լսարանը միանշանակ չի մերժում ավանդական լրագրությունը, բայց և այն չի դիտարկում որպես բացարձակ հեղինակություն։ Ի տարբերություն մեծահասակների, որոնք միանշանակ վստահություն են տածում տեղական ու ազգային լրատվամիջոցների նկատմամբ, դեռահասներն ու երիտասարդները վստահությունը հավասարապես բաշխում են ավանդական լրատվամիջոցների և անկախ բովանդակություն ստեղծողների միջև»։
Լուրերի տեսակը, որոնք մարդիկ փնտրում են, նույնպես տարբերվում է ըստ տարիքի։ Երիտասարդներն ավելի շատ ձգտում են դեպի կենսակերպին վերաբերող նորությունները (lifestyle news), մինչդեռ ավագ սերունդը նախընտրում է «ծանրակշիռ» լուրերը (hard news)։ Ամենից հաճախ խուսափում են շոու-բիզնեսի նորություններից, քաղաքական բովանդակությունից և այն լուրերից, որոնց հանդիպում են սոցցանցերում կամ անձնական զրույցների ժամանակ։
Ընդհանուր առմամբ, ամերիկացիները հոգնած են լուրերից և սթրես են ապրում դրանցից, սակայն տեղական լուրերը մնում են որպես «լուսավոր կետ»։ «Թեև մարդկանց մեծ մասն իրեն ունակ է համարում գտնելու համապատասխան բովանդակություն և տարբերակելու վստահելի տեղեկատվությունը, սակայն դրա համար պահանջվող հուզական ճիգերը զգալի են»,— գրում են հեղինակները։ «Շատ քչերն են նշում, որ լուրերն իրենց հույս են ներշնչում աշխարհի նկատմամբ. զգալի մասը հայտնում է ընկճվածության զգացումի մասին կամ նորությունները չափազանց սթրեսային է համարում։ Ամերիկացի դեռահասներն ու չափահասներն ապատեղեկատվության համար պատասխանատու են համարում առաջին հերթին քաղաքական գործիչներին և սոցցանցերի դերակատարներին, այլ ոչ թե լրատվական կազմակերպություններին։ Ընդ որում, տեղական լուրերն ամենաքիչն են մեղադրվում. սա մի օրինաչափություն է, որը բացատրում է, թե ինչու է վստահությունը տեղական լրագրության նկատմամբ մնում հարաբերականորեն կայուն՝ նույնիսկ մեդիա-հոգնածության աճի պայմաններում»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.