ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
Լուրեր |
Հռչակագրի ստորագրումը կայացել է Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած պետական այցի շրջանակում։
Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հռչակագրի ստորագրումը կայացել է Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած պետական այցի շրջանակում։
Մինչ այդ ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր։ Կողմերը ստորագրել են նաև մի շարք համաձայնագրեր՝ արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Համաձայնություններ են ձեռք բերվել նաև ռազմական տեխնոլոգիաների զարգացման, պաշտպանական համակարգերի հետազոտման և ռազմական համազգեստի մատակարարման ուղղություններով:
Կողմերը պայմանավորվել են տրանսպորտային ուղղաթիռների մատակարարման, հայկական ավիաընկերությանը երկու А321-200NX ինքնաթիռների վաճառքի, ինչպես նաև Հայաստանի հարավում Բարգուշատի թունելի կառուցման շուրջ։ Նաև ստորագրվել են վարկային, տնտեսական և մշակութային համագործակցությանը վերաբերող մի շարք փաստաթղթեր։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Defance Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55 -
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54 -
«Հյուսիս–հարավ»-ը շատ կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է․ ԱԶԲ
2026/05/05/ 15:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․