2018-2023թթ․ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ ռեզիդենտներին տրված վարկերի ծավալները ըստ ճյուղերի
Լուրեր |
Եթե 2018թ․ ռեզիդենտների ընդհանուր վարկավորումը կազմել է 37,5 մլրդ դրամից մի փոքր ավել, ապա 2023թ․ այս ցուցանիշը ավելացել է 61 տոկոսով՝ հասնելով մոտ 60,5 մլրդ դրամի։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊԿ վարչության փոխնախագահ՝ Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան էջից։
Ամենամեծ աճն արձանագրել տարեկան տրամադրված հիպոտեկային վարկերը, մասնավորապես, եթե 2018թ․ այս վարկերի ծավալը մի փոքր էր ավել 3 մլրդ դրամից, ապա 2023թ․ այն ավելացել է 3,9 անգամ՝ հասնելով ավելի քան 11,8 մլրդ դրամ տարեկան տրամադրված հիպոտեկային վարկի։
Հաջորդ ամենամեծ աճն արձանագրել է շինարարության վարկավորումը՝ 2018թ․ 2,54 մլրդ դրամ ցուցանիշից 2023թ․ հասնելով 5,31 մլրդ դրամի։
Ամենամեծ մասնաբաժինը շարունակում են պահել սպառողական վարկերը, որոնք 2018թ․ համեմատ աճել են մոտ 55 տոկոսով (մոտ 8 մլրդից դարձել է մոտ 12,5 մլրդ դրամ)։ Սակայն սպառողական վարկավորումը ավելի դանդաղ է աճել, քան ընդհանուր վարկավորումը, ինչը համարում եմ դրական։
ejc.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/17 19:19
Մարտի 17-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 17-ի բիզնես լուրերը
2026/03/17/ 19:19 -
IDBank-ը և Idram-ը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետ
2026/03/17/ 16:53 -
Ինչ ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի հակամատությունը ՀՀ ֆինանսական դաշտի վրա․ ԿԲ պարզաբանումներ
2026/03/17/ 16:47 -
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերը
2026/03/17/ 16:42 -
Apple-ի նոր ականջկալները քննադատության են արժանացել․ ինչու են բողոքում գնորդները
2026/03/17/ 16:35 -
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ. ինչ հարցեր են քննարկվել
2026/03/17/ 16:26 -
Իտալիան քննարկում է միջուկային էներգիայի վերականգնումը
2026/03/17/ 15:56 -
2026-ից ԱԲ դասընթացներ կներառվեն դպրոցականների ավելի քան 80%-ի համար
2026/03/17/ 15:21 -
Չորրորդ Doing Digital Forum-ը կանցկացվի «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրով
2026/03/17/ 14:34 -
Բժշկուհին մեղադրվում է երիկամի ապօրինի վաճառքին օժանդակելու համար
2026/03/17/ 14:32
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․