IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերը
Լուրեր |
2026 թվականի մարտի 17-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․
Տրանշ 2, 2026 AMANLBBM5ER9
- Թողարկման ծավալը – 2 մլրդ 500 մլն․ ՀՀ դրամ
- Արժեկտրոնային եկամտաբերությունը – 10%
- Շրջանառության ժամկետը – 36 ամիս (3 տարի)
- Արժեկտրոնի վճարման պարբերականությունը – 3 ամիս
- Թողարկման/տեղաբաշխման սկիզբ – 17 մարտի 2026
- Տեղաբաշխման ավարտ – 11 մայիսի 2026
- Մարման ամսաթիվ – 17 մարտի 2029
Տրանշ 3, 2026 AMANLBBM6ER7
- Թողարկման ծավալը – 5 մլն․ ԱՄՆ դոլար
- Արժեկտրոնային եկամտաբերությունը –5%
- Շրջանառության ժամկետը – 36 ամիս (3 տարի)
- Արժեկտրոնի վճարման պարբերականությունը – 6 ամիս
- Թողարկման/տեղաբաշխման սկիզբ – 17 մարտի 2026
- Տեղաբաշխման ավարտ – 10 օգոստոսի 2026
- Մարման ամսաթիվ – 17 մարտի 2029
Պարտատոմսերի
2-րդ տրանշը տեղաբաշխվելու է 2026թ․-ի մարտի 17-ից մինչև 2026 թվականի մայիսի 11-ը
ներառյալ, իսկ 3-րդ տրանշը՝ 2026թ․-ի մարտի 17-ից մինչև 2026թ․ օգոստոսի 10-ը ներառյալ։
Տեղաբաշխման ավարտից
հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում
և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):
Պարտատոմսերի
մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում դրանք
ձեռք բերելուց անմիջապես հետո․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը՝
պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային
եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։
Պարտատոմսերի
վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք տեսնել անցնելով հղումով։
Պարտատոմսերի
ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 12 նոյեմբերի
2025թ. թիվ 1/407 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի,
դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի
է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ
Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/22 11:18
ԱՄՆ-ն դադարեցրել է Իրաքին կանխիկ դոլարի մատակարարումը
Այդ միջոցները գոյացել էին իրաքյան նավթի վաճառքից:
-
ԱՄՆ ՊՆ–ն խնդրել է 11.7 միլիարդ դոլար՝ «Չինաստանը զսպելու համար»
2026/04/22/ 11:25 -
2028-ից կենսաթոշակները չեն լինի սպառողական զամբյուղից ցածր․ վարչապետ
2026/04/22/ 11:23 -
«Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք»
2026/04/22/ 11:19 -
ԱՄՆ-ն դադարեցրել է Իրաքին կանխիկ դոլարի մատակարարումը
2026/04/22/ 11:18 -
Հայաստանը նոր փուլում է կրիպտոթրեյդինգի զարգացման ճանապարհին․ ինչպես են ԱԲ գործակալները փոխում ներդրումային ռազմավարությունները
2026/04/22/ 11:16 -
Mercedes-ը կարող է հրաժարվել C-Class ունիվերսալից՝ էլեկտրական տարբերակում
2026/04/22/ 11:07 -
Հայաստանը բարելավել է դիրքը տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում
2026/04/22/ 10:27 -
Ապրիլի 21-ի կարևոր լուրերը
2026/04/21/ 20:00 -
Ապրիլի 21-ի բիզնես լուրերը
2026/04/21/ 19:19 -
ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն կտեղակայվի Հայաստանում
2026/04/21/ 18:47
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․