Նախորդ տարի՝ հուլիս ամսին, «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում «ԶԱՐԿ» հիմնադրամին տրամադրվել է 5,042,314 դրամ։ Այդ գումարի շնորհիվ հիմնադրամը կառուցել է ուսումնական արգելագոտի ԶԱՐԿ էկոճամբարում, որը միտված է երեխաների և դեռահասների կրթական, մարզական և առաջնորդական զարգացման գործնական դասերի հավաքատեղի ծառայելուն։ Էկոճամբարը նախատեսված է բնության մեջ ուսուցման, թիմային աշխատանքի և ինքնազարգացման միջավայր ապահովելու համար, ինչպես նաև երեխաների և երիտասարդների մոտ բնապահպանական գիտակցության բարձրացմանը, բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը, և էկոլոգիական կրթության տարածմանը։
Այս տարի համագործակցության շրջանակներում Կոտայքի մարզի 4 բնակավայրի շուրջ 70 երեխաների համար իրականացվել են IDBank-ի և Idram-ի կողմից կազմակերպված ֆինանսական գրագիտության դասընթացներ։ Դասընթացների նպատակն է երեխաներին ծանոթացնել ֆինանսների կառավարման հիմունքներին, խնայողության մշակույթին և պատասխանատու ֆինանսական վարքագծին՝ ձևավորելով ճիշտ ֆինանսական որոշումներ կայացնելու կարողություն դեռ վաղ տարիքից։
IDBank-ի և Իդրամի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ նման ծրագրերը կարևոր ներդրում են երիտասարդների կրթության և համայնքների զարգացման գործում։
«Մենք կարևորում ենք այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են երիտասարդների գիտելիքների ընդլայնմանը և նրանց ձևավորմանը որպես պատասխանատու քաղաքացիներ։ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շնորհիվ հնարավոր է դառնում իրականացնել ծրագրեր, որոնք համատեղում են կրթությունը, սոցիալական պատասխանատվությունը և համայնքային զարգացումը», — նշել է Տաթևիկ Վարդևանյանը։
«ԶԱՐԿ» հիմնադրամի տնօրեն Հասմիկ Ինգիլիզյանի խոսքով՝ IDBank-ի և Իդրամի հետ համագործակցությունը կարևոր հնարավորություն է տալիս կյանքի կոչելու կրթական այնպիսի ծրագրեր, որոնք դրական ազդեցություն ունեն բազմաթիվ երեխաների և երիտասարդների վրա։
«Մեզ համար մեծ արժեք ուներ այն աջակցությունը, որը ստացանք «Մի դրամի ուժը» նախաձեռնության միջոցով։ Համոզված ենք, որ նման համագործակցությունները շարունակական դրական ազդեցություն կունենան համայնքների զարգացման վրա», — նշել է Հասմիկ Ինգիլիզյանը։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ

