Երևանում կիրականացվեն երթևեկության փոփոխություններ
Լուրեր |
Երևանում սպասվում են երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի հոսքերի անխափանությունն ապահովելու նպատակով իրականացվելու են մի շարք փոփոխություններ:
Օգոստոսի 15-ից Աբովյան փողոցի՝ Աբովյան պուրակից մինչև Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկ ընկած հատվածում առաջին երթևեկելի գոտին կտրամադրվի միայն հասարակական տրանսպորտին:
Կոստանյանը նշել է, որ այդ տարածքում սպասարկվում է շուրջ երեք տասնյակ երթուղի, ուստի, համապատասխան գծանշումներ և ճանապարհային նշաններ կտեղադրվեն:
Բացի այդ, Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կհեռացվի:
Նշվել է նաև, որ տրանսպորտային համակարգի բարելավման աշխատանքները շարունակվելու են, և ապագայում նախատեսվում է ավտոբուսային առանձնացված գծերի ընդլայնում՝ նպաստելով հասարակական տրանսպորտի ավելի արդյունավետ և հարմարավետ կազմակերպմանը։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Թրամփը ներկայացրել է Վաշինգտոնում հաղթական կամարի նախագիծ
2026/04/11/ 16:51 -
Ֆրանսիան անցնում է Linux-ի՝ նվազեցնելու տեխնոլոգիական կախվածությունը
2026/04/11/ 16:46 -
Apple-ը զբաղեցրել է ամենավաճառվող սմարթֆոնների թոփ-10-ի կեսը
2026/04/11/ 16:41 -
ԱՄՆ-ը ռազմավարական պահուստից 8.5 մլն բարել նավթ կհատկացնի ընկերություններին
2026/04/11/ 16:39 -
Արհեստական բանականությունը ավելացնում է կիբեռ ռիսկերը․ ինչպես վերացնել սպառնալիքները
2026/04/11/ 15:27 -
Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է
2026/04/10/ 22:23 -
Ապրիլի 10-ի կարևոր լուրերը
2026/04/10/ 22:15 -
Գրավիչ առաջարկներ ու հատուկ պայմաններ․ Armenian Leasing Company
2026/04/10/ 21:09 -
ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով
2026/04/10/ 20:31 -
Leasing Expo 2026. բոլոր սարքավորումները՝ մեկ հարթակում
2026/04/10/ 19:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով
Գրավիչ առաջարկներ ու հատուկ պայմաններ․ Armenian Leasing Company
Leasing Expo 2026. բոլոր սարքավորումները՝ մեկ հարթակում
Converse SME. Կոնվերս Բանկը բիզնեսի ընդլայնման աջակից
Doing Digital Forum 2026․ միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները