Հարավային Կորեան պատրաստակամություն է հայտնել մասնակցել ռուսական նավթի գնի սահմանափակման գործընթացին
Լուրեր |
Հարավային Կորեան պատրաստ է միանալ ռուսական նավթի արժեքի սահմանափակման միջոցառումներին։ Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի էկոնոմիկայի փոխվարչապետ, ռազմավարության և ֆինանսների նախարար Չհու Կյուն Հոն երկուշաբթի օրը ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի հետ հանդիպման ժամանակ,- հայտնում է Yonhap գործակալությունը։
«Մենք կողմ ենք այդ նպատակին և պատրաստ ենք միանալ դրան։ Նավթի գնի սահմանաչափը պետք է արդյունավետորեն մշակվի նավթի միջազգային գների և սպառողական գների կայունությունը խթանելու համար»,- ընդգծել է Չհու Կյուն Հոն։ ԱՄՆ գանձապետարանի ղեկավարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հարավային Կորեայի դիրքորոշման համար։ Կողմերը նաև ընդգծել են դժվարին պայմաններում Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական տնտեսական համագործակցության կարևորությունը։ Խոսքը, մասնավորապես, մատակարարման շղթաների ձախողման, ուկրաինական ճգնաժամի պատճառով գնաճի և ապրանքների գների կտրուկ աճի, ինչպես նաև ֆինանսական շուկայում անկայունության մասին է։
Երկրի ներկայացուցիչները քննարկել են նաև համագործակցությունը մաքուր էներգիայի, կլիմայի փոփոխության և առողջապահության ոլորտում։
The Wall Street Journal-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԵՄ-ի հետաձգված էմբարգոյին ընդառաջ շուկան նկատել է Եվրոպայում նավթի տանկերների սեփականատերերի կողմից ռուսական նավթի առաքումների աճ:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Մարտի 10-ի կարևոր լուրերը
2026/03/10/ 19:19 -
Հեռախոսային խարդախության նոր ալիք Հայաստանում․ ինչպես պաշտպանվել
2026/03/10/ 18:07 -
Հայաստանում կմեկնարկի կենսաչափական նոր համակարգի ներդրումը․ գրասենյակների թիվը կհասնի 23-ի
2026/03/10/ 17:29 -
Վարձակալության հարկերը կտրուկ աճել են․ թվային տվյալներ
2026/03/10/ 16:08 -
Պատերազմի նոր թիրախը՝ տվյալների կենտրոնները
2026/03/10/ 16:00 -
Եգիպտոսը մինչև 30%-ով բարձրացրել է վառելիքի գները
2026/03/10/ 15:53 -
Մեկ զանգ, արագ արձագանք․ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը գործում է բնականոն
2026/03/10/ 15:38 -
Թուրքիան Իրանին հայտնել է Թուրքիայի օդային տարածքի խախտման անթույլատրելիության մասին
2026/03/10/ 15:06 -
IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին
2026/03/10/ 14:38 -
60 մլն դրամի խախտումներ՝ 1 ամսում․ ՊԵԿ-ը ներկայացրել է ստուգումների արդյունքները
2026/03/10/ 14:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 10, 2026 Թ․
30 տարի հայկական երազանքի ճանապարհով․ Ինեկոբանկը նշում է հոբելյանական տարեդարձը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 8, 2026 Թ.