Binance-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Թենգի մեկնաբանությունը կրիպտոշուկայի վերջին զարգացումների վերաբերյալ
Լուրեր |
Կրիպտոարժույթների և բաժնետոմսերի գների կտրուկ անկումը վերջին մի քանի օրվա ընթացքում պայմանավորված է մակրոտնտեսական և կրիպտոարժույթներին հատուկ գործոնների համադրությամբ, թեև առաջինն այս պահին կարող է ավելի ազդեցիկ համարվել։
Մակրոտնտեսական տեսանկյունից Ուոլ Սթրիթում անցած շաբաթը նշանավորվել է զգալի անկայունությամբ: Հիմնական ինդեքսները և ֆոնդային բորսայի ֆյուչերսները կտրուկ անկում են գրանցել շաբաթվա վերջին աճող աճող մտավախությունների պատճառով:
Այդ մտահոգությունները սրվել են ուրբաթ օրը ԱՄՆ-ի` աշխատատեղերի վերաբերյալ զեկույցի հրապարակումից հետո, ինչը մտահոգություններ է առաջացրել տնտեսական աճի կայունության հետ կապված։ Բացի դրանից, աշխարհաքաղաքական շարունակվող լարվածությունը նպաստել է շուկայի անորոշությանը և անկայունությանը:
Դիտարկելով կոնկրետ կրիպտոարժույթները` կարելի է արձանագրել, որ անկման մտավախությունների պատճառով առաջացած ընդհանուր շուկայական վաճառքը հանգեցրել է կապիտալի վերաբաշխման՝ խուսափելու թվային արժույթները ներառած բարձր ռիսկային ակտիվներից:
Այս շարժումը խթանվել է ԱՄՆ նախագահական մրցավազքի վերջին փոփոխություններով, որոնք շուկայի որոշ մասնակիցներ համարում են ավելի քիչ բարենպաստ կրիպտոարժույթների համար:
Հարկ է իմանալ, որ կրիպտո շուկայում ամառային ամիսները, տարվա մյուս ժամանակահատվածների համեմատ, սովորաբար ավելի դանդաղ են, ու դրսևորվում է ցածր եկամտաբերություն: Հնարավոր է, որ սեզոնային այս դինամիկան նույնպես իր դերն է ունենում:
Չնայած նշված մարտահրավերներին, մենք դա չենք համարում որպես կրիպտո շուկայի երկարաժամկետ բացասական միտման նշան: Ակնկալվում է, որ Դաշնային պահուստային համակարգը սեպտեմբերին կնվազեցնի տոկոսադրույքները, ինչը պետք է բարելավի ԱՄՆ-ի տնտեսության հեռանկարը:
Ավելին, քանի դեռ նախագահական ընտրությունները առջևում են, շուկայի տատանումների զգալի ներուժն առկա է: Քանի որ ընտրությունները մոտենում են, մենք, ամենայն հավանականությամբ, կտեսնենք շուկայի ազդեցությունը երկու ուղղություններով, քանի որ թեկնածուները ճշգրտում են իրենց դիրքորոշումները նաև կրիպտոարժույթների վերաբերյալ:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.