55 տարի անց շահագործման են հանձնվել Զվարթնոց օդանավակայանի վերանորոգված մայրուղին և ղեկուղին․ ինչ նշանակություն ունի այն
Լուրեր |
Նշված հատվածի շահագործումը հանդիսանում է օդանավակայանի շարունակական զարգացման ծրագրի առանցքային բաղադրիչ։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ամբողջությամբ վերանորոգվել և շահագործման է հանձնվել Կառամատույց 1-ից (ՄՂՈՒ-MTWY) մինչև ղեկուղի «Ալֆա» (ՂՈՒ-TWY A) ընկած հատվածը, որը չէր գործում 1970-ական թվականներից։ Վերանորոգված հատվածի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 53,200 մ² (1400 մ x 38 մ)։
Օդանավակայանի տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է, որ ՄՂՈՒ տվյալ հատվածի և ՂՈՒ «Ալֆա» հատվածի շահագործումը զգալիորեն կբարձրացնի օդանավակայանի շահագործման արդյունավետությունը: Այն հնարավորություն կտա ավելի օպտիմալ կերպով իրականացնել օդանավերի վերգետնյա տեղաշարժը՝ մոտ 35%-ով ավելացնելով օդանավերի ընդհանուր տեղաշարժերի քանակը, նվազեցնել գերբեռնվածությունը և ավելացնել օդանավակայանի կողմից սպասարկվող օդանավերի/չվերթերի ընդհանուր քանակը: Այն կշահագործվի ծանր բեռնատար օդանավերի տեղաշարժի համար։ Այն կարող է նաև օգտագործվել որպես լրացուցիչ տարհանման ճանապարհ։
Ընդգծվում է, որ նշված հատվածի շահագործումը հանդիսանում է օդանավակայանի շարունակական զարգացման ծրագրի առանցքային բաղադրիչ՝ նպատակ ունենալով ապահովել ուղևորների համար բարձրակարգ և հարմարավետ ճանապարհորդական փորձ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/12 22:00
Դեկտեմբերի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/12 20:20
Դեկտեմբերի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Դեկտեմբերի 13-ի կարևոր լուրերը
2025/12/13/ 20:26 -
Լավագույն ֆիլմերը՝ բիզնեսի ու կարիերայի մասին․ հանգստյան օրերի օգտակար ընտրությունը
2025/12/13/ 17:59 -
Ինեկոբանկն ու ՎԶԵԲ-ը (EBRD) շարունակում են իրենց համագործակցությունը ավելի մասշտաբային՝ 97 միլիոն եվրոյի ծրագրով
2025/12/13/ 12:59 -
Քնի ճգնաժամը թվային դարում. ինչպես է ինտերնետային ռիթմը փոխում մեր կենսաբանական ռիթմը | MedTime 9
2025/12/13/ 12:12 -
«Հայաստանը և Եվրոպան. Արմատներ և հեռանկարներ» բիզնես նախաճաշը կրկին համախմբեց եվրոպական դիվանագիտությունը և գործարար համայնքը
2025/12/12/ 22:36 -
Դեկտեմբերի 12-ի բիզնես լուրերը
2025/12/12/ 22:00 -
Դեկտեմբերի 12-ի կարևոր լուրերը
2025/12/12/ 20:20 -
Երբ մասնագիտական և անձնական մարտահրավերները համընկնում են․ առաջնորդության փորձություն
2025/12/12/ 19:00 -
Bloomberg-ը 1,1 տրլն դոլար է գնահատել «Ոսկե գմբեթ» ՀՀՊ համակարգի ստեղծման ծախսերը
2025/12/12/ 16:27 -
Ջրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ (տեսանյութ)
2025/12/12/ 16:22
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Ինեկոբանկն ու ՎԶԵԲ-ը (EBRD) շարունակում են իրենց համագործակցությունը ավելի մասշտաբային՝ 97 միլիոն եվրոյի ծրագրով