Ներդրումային ոլորտը օգոստոսի 5-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները ուրբաթ փակվեցին անկմամբ: Dow Jones Industrial Average-ը նվազեց 1.51%-ով՝ հասնելով 39737.26 կետին: S&P 500-ի արժեքը նվազեց 1.91%-ով՝ հասնելով 5342.45 կետին: Ինդեքսների զգալի անկումը կապում են աշխատաշուկայի վատ տվյալների հետ, որոնք սպասվածից վատ էին: Բացի այդ, սրվում է Մերձավոր Արևելքում կոնֆլիկտը: S&P 500 ֆյուչերսը երկուշաբթի նվազում է 3.0%-ով:
Ճապոնական Nikkei 225-ը նվազում է 11%-ով՝ հասնելով 30953 կետին: Կորեական KOSPI-ն նվազում է 8.78%-ով՝ հասնելով 2441.33 կետին, իսկ չինական Shanghai Composite-ը նվազում է 1.38%-ով՝ հասնելով 2865.24 կետին: Ճապոնական ինդեքսի կտրուկ անկումը հնարավոր է կապված է նախորդ շաբաթ Բանկի կողմից տոկոսադրույքի բարձրացման հետ, ինչը հանգեցրեց իենի ամրապնդմանը դոլարի հանդեպ և բացասական ազդեցություն ունեցավ արտահանողների վրա:
Մակրոէկոնոմիկա
1․ ԱՄՆ-ի ոչ գյուղատնտեսական սեկտորի աշխատողների փոփոխությունը հուլիսի տվյալներով կազմել է 114 հազար: Շուկան սպասում էր 175 հազար: Անգործության մակարդակը ամսվա ընթացքում ավելացել է 20 բ.պ. և կազմել է 4.3%:
2․ ԱՄՆ-ում միջին ժամային վարձատրության աճը հուլիսի տվյալներով կազմել է 0.2% ամսական հաշվարկով: Տնտեսագետները սպասում էին 0.3% աճ:
Ապրանքային շուկաներ
Ոսկու գինը նվազում է՝ հասնելով $2427.6 մեկ ունցիայի համար: Նավթի գնանշումները ուրբաթ նվազում էին: Brent նավթի գինը կազմում է $75.9 մեկ բարելի համար, իսկ WTI-ն՝ մոտ $72.7 մեկ բարելի համար:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ Exxon Mobil-ը երկրորդ եռամսյակում գրանցել է իր տասնամյակի ամենամեծ շահույթներից մեկը՝ շնորհիվ նավթի և գազի ռեկորդային արդյունահանման Գայանայում և ԱՄՆ-ի Պերմյան ավազանում, ինչպես նաև Pioneer Natural Resources ընկերության գնման համար $60 միլիարդով: Զուտ շահույթը եռամսյակում կազմել է $9.2 միլիարդ (+17% տարեկան): Եռամսյակային հասույթը գերազանցել է $93 միլիարդը (+12% տարեկան):
2․ Նախնական գնահատմամբ՝ ամերիկյան Tesla-ն հուլիսին շանհայական գործարանից ավտոմեքենաների վաճառքը ավելացրել է 15.3%-ով տարեկան հաշվարկով՝ մինչև 74117 էլեկտրական ավտոմեքենա: Հունիսի համեմատ ցուցանիշը աճել է 4.4%-ով: Առաջին տեղում գտնվում է BYD-ը: Ընկերությունը վաճառել է 340799 ավտոմեքենա (+30.5% տարեկան):
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.