Հայաստանի տնտեսության արագացման շարժիչ ուժը 2024թ․–ի սկզբին․ ԵԱԶԲ
Լուրեր |
Այս տարեսկզբին Հայաստանում տնտեսական ակտիվության աճի հիմնական շարժիչ ուժը արդյունաբերության ոլորտն էր։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) մակրոտնտեսական տեսության հերթական համարում։
«2024 թվականի սկզբին Հայաստանի տնտեսության աճի տեմպերն արագացան։ Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է 13.6%-ով։ Հիմնական շարժիչ ուժը եղել է արդյունաբերության ոլորտը (+28,9% հունվար–փետրվարին), մեր հաշվարկներով ապահովելով մոտ 5,5 տոկոսային կետի ներդրում տնտեսական ակտիվության ցուցանիշում»,- ասվում է ուսումնասիրության մեջ։
Նշվում է, որ արդյունաբերության, առևտրի, ծառայությունների և շինարարության ոլորտների ներդրումը գործարար ակտիվության մեջ դրական է եղել՝ որոշ ոլորտներում աճը կենտրոնացմամբ։
«Արդյունաբերության և առևտրի աճը (+24,1% հունվար–փետրվարին) հիմնականում ապահովվել է թանկարժեք մետաղների վերամշակման և ոսկու արտադրանքի արտաքին առևտրի բազմակի աճով, իսկ ծառայությունների դինամիկան (+5,2% հունվար–փետրվարին) պայմանավորված է եղել ֆինանսական ակտիվության ծավալների աճով (+16,5%ն հունվար–փետրվարին)»,– պարզաբանում են ԵԱԶԲ վերլուծաբանները։
Հաշվետվության մեջ նաև նշվում է, որ հանքարդյունաբերության արտադրանքն աճել է առաջին անգամ վերջին երկու տարվա ընթացքում (+3,9% փետրվարին):
Միևնույն ժամանակ, ինչպես ասվում է ուսումնասիրության մեջ, արդյունաբերական մյուս առանցքային ոլորտներում դինամիկան դանդաղել է 2022-2023 թվականների բարձր ցուցանիշներից հետո։
«Հունվար-փետրվարին ոսկերչական իրերի արտադրության աճը տարեկան կտրվածքով 11,8 անգամ փոխհատուցել է արդյունաբերության այլ ոլորտներում գրանցված անկումն ու դանդաղումը։ Շինարարության աճը (+10,8% հունվար–փետրվարին) կայուն է մնացել հիփոթեքային վարկավորման բարձր մակարդակի ֆոնին (փետրվարի դրությամբ +25,6% տարեկան կտրվածքով)։ Բնակչության վարկավորման ընդհանուր դինամիկան (փետրվարին +21,5% տարեկան կտրվածքով) և սպառողական գների անկումը երկրում աջակցել են ներքին պահանջարկին»,- նշվում է հաշվետվության մեջ։
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2024 թվականի հունվարMakroobzor_osnovnye-ekonomicheskie-pokazateli-փետրվարին արտադրված արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 461,6 մլրդ դրամ՝ 2023 թվականի հունվար-փետրվարի համեմատ ավելանալով 28,9%-ով, շինարարության ոլորտը նույն ժամանակահատվածում աճել է 10,8%-ով՝ մինչև 41,6 մլրդ դրամ, ներքին առևտրաշրջանառությունը կազմել է 749,1 մլրդ դրամ՝ 24,3 տոկոս աճով, իսկ ծառայությունների ոլորտն աճել է 5,2 տոկոսով՝ մինչև 473,1 մլրդ դրամ։ ($1 - 391,46 դր.):
Ամբողջական ուսումնասիրությունը՝ այստեղ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
2026 թվականի դեկտեմբերին այդ երևույթը չի լինելու. Փաշինյանը՝ հեղուկ գազի գնի թանկացման մասին
2026/01/15/ 12:53 -
ԱՄՆ-ն սառեցնում է ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրի համար, այդ թվում՝ Հայաստանի
2026/01/15/ 12:14 -
Չինաստանը 2025-ի նոյեմբերին բնական գազի ներմուծման նոր պատմական ռեկորդ է սահմանել
2026/01/15/ 12:06 -
Թրամփը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել Իրանում Փահլավիին աջակցելու մասին
2026/01/15/ 11:55 -
Փետրվարի 15-ից Հայաստանում գործարկվում է Միասնական զանգերի կենտրոնը՝ 112 հեռախոսահամարով
2026/01/15/ 11:38 -
Կառավարության նիստի օրակարգում 30 հարց է, որից 27–ը չի զեկուցվում (ուղիղ)
2026/01/15/ 11:11 -
ԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով
2026/01/15/ 09:57 -
Հունվարի 14-ի բիզնես լուրերը
2026/01/14/ 22:00 -
Հունվարի 14-ի կարևոր լուրերը
2026/01/14/ 19:19 -
Աշխատասիրությու՞ն, թե՞ տաղանդ․ որն է հաջողության հասնելու ամենակարճ ճանապարհը
2026/01/14/ 19:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 12, 2026 թ․