Ներդրումային ոլորտը սեպտեմբերի 3-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Երեկ ամերիկյան շուկայում առևտրական գործունեություն չի կատարվել՝ աշխատավորների օրվա կապակցությամբ։ S&P 500-ի ֆյուչերսը երեքշաբթի կորցրել է 0.14%։ Ճապոնական Nikkei 225-ը նվազել է 0.26%-ով՝ հասնելով 38,766 կետի։ Կորեական KOSPI-ն կրճատվել է 0.49%-ով՝ հասնելով 2,667.98 կետի, իսկ չինական Shanghai Composite-ը նվազել է 0.31%-ով՝ հասնելով 2,802.44 կետի:
Մակրոէկոնոմիկա
1. Չինաստանի արտադրության ոլորտի բիզնես ակտիվության ինդեքսը (PMI) օգոստոսի արդյունքներով կազմել է 50.4 կետ, ինչը 1.2%-ով ավելի է ամսական հաշվարկով:
2. Եվրագոտու արդյունաբերական հատվածի բիզնես ակտիվության ինդեքսը օգոստոսին կազմել է 45.8 կետ՝ 0.4%-ով ավելի՝ նախորդ ամսվա համեմատ:
Ապրանքային շուկաներ
Ոսկու գինը նվազել է և ներկայումս կազմում է $2,495.7 մեկ ունցիայի համար։ Նավթի գնանշումները երկուշաբթի օրը աճել են։ Brent նավթը գտնվում է $77.3 մեկ բարելի համար, իսկ WTI-ն՝ մոտ $74.0:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. Չինական էլեկտրամոբիլների արտադրողները ավելացրել են մատակարարումները օգոստոսին։ Nio-ն մատակարարել է 20,176 մեքենա (+4% տարեկան հաշվարկով), Li Auto-ն՝ 48,122 մեքենա (+38% տարեկան հաշվարկով), XPeng-ը՝ 14,036 մեքենա (+1% տարեկան հաշվարկով), իսկ BYD-ի մատակարարումները օգոստոսին աճել են 35%-ով՝ հասնելով 370,084 մեքենայի:
2. Կիսահաղորդիչների արտադրող Marvell-ի եռամսյակային հասույթը, որը ավարտվել է օգոստոսի 3-ին, կազմել է $1.3 միլիարդ (-5% տարեկան հաշվարկով), սակայն ընկերության զուտ շահույթը նվազել է մինչև $193 միլիոն: Դատա կենտրոնների բաժնի հասույթը կրկնապատկվել է և հասել $881 միլիոնի: Ընկերությունը կանխատեսում է, որ հաջորդ եռամսյակի հասույթը կլինի $1.45 միլիարդ:
3. X5 Retail Group N.V.-ն պլանավորում է իր GDR-ների դելիստինգը Լոնդոնի ֆոնդային բորսայից։ Դելիստինգը նախատեսվում է, որ ուժի մեջ կմտնի ոչ շուտ քան 2024-ի հոկտեմբերի 1-ից։ Ընկերությունը նաև ակնկալում է, որ իր GDR-ների ցուցակումը կդադարեցվի Մոսկվայի բորսայում:
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
«Լեսնոյ». Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
2026/04/29/ 17:03 -
ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից
2026/04/29/ 17:00 -
2025 թվականին Հայաստանում արձանագրվել է հանցավորության մակարդակի նվազում․ Գլխավոր դատախազ
2026/04/29/ 16:14 -
Ապահովագրավճարները կբարձրանա՞ն․ Առողջապահության նախարարի ֆինանսական շեշտադրումները
2026/04/29/ 15:44 -
Գնաճը շարունակում է արագանալ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2026/04/29/ 14:25 -
2025-ին ԶՈւ-ում սպանության դեպք չի գրանցվել․ գլխավոր դատախազ
2026/04/29/ 14:23 -
Եվրոպական ֆոնդային շուկաներում անկում է արձանագրվել
2026/04/29/ 14:20 -
ԱրարատԲանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարը
2026/04/29/ 14:06 -
Վճարել լրատվամիջոցներին կամ հարկվել. Ավստրալիայի նոր պահանջը Meta-ին
2026/04/29/ 14:01 -
ԱԶԲ-ն Հայաստանում նոր տնօրեն ունի
2026/04/29/ 13:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱրարատԲանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 28, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 28, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․